ՔՊ վարչության ընտրությունները կեղծվե՞լ են. Փաշինյանը նիստ է հրավիրել

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքները կարող են փոփոխվել։ Վերանայման արդյունքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս կգան վարչության կազմից՝ իրենց տեղը զիջելով Արսեն Թորոսյանին և Արմեն Փամբուխչյանին։

Մեր ունեցած տեղեկություններով՝ այս փոփոխություններն արվելու են վերահաշվարկի ժամանակ ի հայտ եկած փաստերի արդյունքում, և դա ներկայացվելու է որպես վերջիններիս կողմից ինքնաբացարկ։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ վերահաշվարկ չի եղել, վարչության կազմի փոփոխության վերաբերյալ էլ ասաց՝ տեղեկություն չունի։ Ինչ վերաբերում է վերը նշված չորս ՔՊ-ականներին, ապա նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Մեր պարբերական հեռախոսազանգերն անպատասխան են մնում։

Հավելենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ փոփոխություններից հետո Սուրեն Պապիկյանը չի լինի ՔՊ վարչության փոխնախագահ։

Factor.am-ին նաև հայտնի դարձավ, որ այսօր նախատեսված է ՔՊ վարչության արտահերթ նիստ։ Այս նիստն անցկացնելու համար Փաշինյանը չեղարկել է ՔՊ խմբակցության հետ նախապես ծրագրված հանդիպումը, որի ժամանակ մանրամասներ էր ներկայացնելու Սոչիի եռակողմ հանդիպումից։

Նարեկ Կիրակոսյան