Ունենք վիրուսների ակտիվացում, բռնկման դեպքեր չունենք․ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում սեզոնային փոփոխությամբ պայմանավորված թե՛ գրիպի, թե՛ այլ վիրուսների ակտիվացում է նկատվում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Դիտարկում ենք ամենօրյա իրավիճակը, դեռ չունենք բռնկման կամ մտահոգիչ նշաններ»,-նշեց Ավանեսյանը։
Առողջապահության նախարարը հորդորեց հնարավորինս զգույշ լինել և խուսափել շփումներից` վարակների տարածումը կանխելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։