Ծառուկյանը ծխախոտի բիզնեսն ընդլայնում է․ կառավարությունը 16․5 մլրդ դրամի արտոնություն կտա

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Գագիկ Ծառուկյանն ընդլայնում է իր բիզնես գործունեությունը նաև ծխախոտի արտադրության ոլորտում։ ԲՀԿ ղեկավար, Փաշինյանի երբեմնի սուր քննադատ ու վարչապետի հրաժարականը պահանջող Ծառուկյանին այս բիզնեսում հաջողությունների հասնելու համար կառավարությունն արտոնություն կտա։

«Մուլտի Տաբակ» ՍՊ ընկերությունը նախատեսում է ծխախոտի արտադրության հումք ներկրել` Կոտայքի մարզի գործարանում ծխախոտ արտադարելու համար։ Արտադրությունը սկսելու համար նախատեսում է 162.6 մլրդ դրամի ապրանքներ ներկրել, որոնց մաքսատուրքը կազմում է 16․5 մլրդ դրամ։

Ծառուկյանն այժմ դիմել է կառավարությանը, որպեսզի իրեն ազատեն մաքսատուրքից։ Ըստ որոշման նախագծի՝ գործարարին կառավարությունը չի մերժի։

Հայաստանի միլիարդատեր գործարար Գագիկ Ծառուկյանը 16․5 մլրդ դրամը չի ցանկանում պետբյուջե վճարել և որպես հիմնավորում ներկայացնում է այն, որ ծխախոտի արտադրության շրջանակներում նախատեսվում է իրականացնել 59 մլրդ դրամի ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 350 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

«Մուլտի Տաբակ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին և, ըստ Ծառուկյանի ներկայացրած հայտարարագրի, 100 տոկոսով պատկանում է վերջինիս։

Նշենք, որ ավելի վաղ կառավարությունը Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Օնիրա քլաբ»-ի համար 5,6 միլիարդ դրամի փոխհատուցում էր տվել պետական բյուջեից։ Այս ընկերությունը կազմակերպում է «Շանգրի լա» խաղատան աշխատանքերը։

Նարեկ Կիրակոսյան