Պարզվում է՝ քարերի երկիր Հայաստանում քար չկա․ հանքերը «մեջ-մեջ» են արվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այս տարին երկնիշ տնտեսական աճով ենք ամփոփելու՝ հաղթահարելով բարձր աճի այն բացը, որն ունեցել ենք 2020 թվականին։ Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք նպատակադրում ունենք նաև 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, բայց սա ավելի դժվար է, որովհետև այդ 7 տոկոս աճը պետք է ապահովել 14 տոկոս աճի վրա։ Եվ այստեղ է հիմնական խնդիրը, բայց ես դա համարում եմ լուծելի խնդիր»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ կառավարության կարևոր դերը պետք է լինի հետևյալը՝ չխանգարել տնտեսությանը, որպեսզի աճ ապահովվի։

«Աճը պետք է ապահովի մասնավոր հատվածը, մենք պետք է ստեղծենք դրա համար բոլոր պայմանները։ Բայց մասնավոր հատվածում մենք խնդիրներ ունենք․․․ Մասնավոր հատվածը գերբեռնված է։ Մենք մտավախություն ունենք, որ ճանապարհների շինարարության, դպրոցների, մանկապարտեզների և այլ պետական ծրագրերի շինարարության հարցում կարող ենք ունենալ պրոբլեմներ, որովհետև կարող են շինարարական ընկերությունները չհասցնել պետության պատվերները կատարել։ Ավելին, մենք հիմա շատ խոր ինստիտուցիոնալ պրոբլեմների առաջ ենք կանգնում, որովհետև պարզվում է 14 տոկոս շինարարության աճը բավարար է, որպեսզի մեր երկրում ցեմենտի, քարի, այլ շինանյութի դեֆիցիտ արձանագրվի․․․ Արտոնություններ տալու ժամանակ մենք պետք է զգույշ լինենք, մենք պետք է աջակցենք առողջացմանը և զարգացմանը, տնտեսությունում պալեատիվ քաղաքականություն վարելը ահավոր բան է և միայն վնաս է բերում։

Օրինակ՝ երբ որ մենք ուզում եք տեղական արտադրության քարերի օգտագործումը պետական ծրագրերում ավելացնել, պարզվում է՝ քարերի երկիր Հայաստանում քար չկա, սա աբսուրդ իրավիճակ է, և պատճառը նունն է՝ մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ հանքերը մեջ-մեջ են արվել, տնտեսական բանաձև չի դրվել հիմքում, տնտեսական հայտնի այդ խնդիրները մինչև հիմա կան, հետևողական քաղաքականություն պետք է վարել՝ այդ խնդիրները լուծելու համար։

Այո՛, մենք պետք է գնանք այդ ճանապարհով և ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, ապահովենք կայունություն ՀՀ շուրջը, անվտանգության հնարավորինս բարձր մակարդակ և պետության ինստիտուցիոնալ զարգացման շարունակականությունը»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։