ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
Քաղաքականություն
02.11.2022 | 12:04ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 31-ի հրամանագրերով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում դատավորներ են նշանակվել:
Այսպես, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: