Սարսափով եմ արձանագրում, որ շատ նպաստ ստացողներ վատնում են իրենց փողերը խաղադրույքների վրա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խաղադրույք կատարելը Հայաստանում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով խաղադրույքների կամ շահումով խաղերի գովազդների ոլորտում կառավարության վարած քաղաքականությանը, Փաշինյանը նշեց. «Սա կարևոր սոցիալական նշանակություն ունի: Երբեմն մենք խորությամբ չենք գիտակցում ճգնաժամի մասշտաբներն ու չափը: Ես հիշում եմ, 2018-ին, երբ նոր էի ստանձնել վարչապետի պաշտոնը, հունիս-հուլիսին գրանցվեցին 9,5 և 10,8 տնտեսական ակտիվության ցուցնաիշներ: Ինձ հետաքրքիր էր, թե ինչի հաշվին է դա արձանագրվել: Ես սարսափով արձանագրեցի, որ դրա մի հսկայական մասը կապված է ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ: Պարզվեց՝ մեր երկրպագուները շատ մեծ տեմպերով խաղադրույքներ  են կատարում: Բոլորի իրավունքն ու ազատությունն է, բայց խաղադրույք կատարելը ՀՀ-ում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի: Սրանով ամեն ինչ ասված է:

Ես ուրախ եմ, որ մենք հետևողական քայլեր ենք անում այս ուղղությամբ, բայց չպետք է կանգնենք ուղղակի գովազդներն արգելելու վրա: Կառավարությունն աշխատում է շահումով խաղերի հարկման նոր, առավել արդյունավետ  համակարգեր ստեղծելու ուղղությամբ:

Մենք սարսափով ենք արձանագրում, որ սոցիալական նպաստ ստացող շատ քաղաքացիներ իրենց նպաստները ծախսում են  խաղադրույքներ կատարելու վրա: Մենք պետք է գործուն քայլեր ձեռնարկենք սրան վերջ տալու համար: Այս դեպքում հարց է ծագում, թե ինչու է պետությունը նրանց վճարում»։

Փաշինյանն ընդգծեց, որ պետությունը խաղադրույքներ թույլ կտա իրականացնել միայն բանկային քարտերից և հաշիվներից, ինչը  նշանակում է խաղադրույք կատարած ցանկացած մարդու նույնականացնել:

Մանրամասները՝ տեսանյութում։