Հյուրանոցային համարների դեֆիցիտ ունենք․ ըստ Քերոբյանի՝ բազմաթիվ զբոսաշրջիկների չեն կարողացել տեղավորել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Բոլորը

2022թ–ի հուլիս–օգոստոսին Հայաստանի հյուրանոցային ամբողջ կարողությունները զբաղված են եղել։ Այս առումով Հայաստանի տնտեսության արտադրողականությունը բավական ցածր է։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վիճակն ու զարգացման հնարավորությունները։

Նախարարի խոսքով`հյուրանոցային համարների դեֆիցիտ ունենք, բազմաթիվ զբոսաշրջիկների չեն կարողացել տեղավորել, հատկապես լեցուն են եղել Երևանի և Գյումրու հյուրանոցներն ու հյուրատները։

«Նույնիսկ այլ երկրների բոսաշրջային ընկերությունները մեզ ասել են, որ ստիպված են եղել մերժել Հայաստան այցելությունների հայտերը կամ Հայաստան տոմսեր վաճառել, որովհետև չեն կարողացել տեղավորել»,- նշեց Քերոբյանը։

Հայաստանի զբոսաշրջության առանձնահատկությունը՝ խնդիրը, ըստ Էկոնոմիկայի նախարարի, ընդգծված սեզոնայնությունն է։ Հուլիս – օգոստոսն ամենապահանջված ամիսներն են, նոյեմբեր–ապրիլ ժամանակահատվածում ամենացածր ցուցանիշն է այս առումով։

Էկոնոմիկայի նախարարությունը խնդրի երկու հիմնական լուծում է առաջարկում` ավելացնել հյուրանոցային կարողությունները` ամառային հոսքն ապահովելու համար և զարգացնել ձմեռային սեզոնի զբոսաշրջային ծրագրերը։

Քերոբյանը նշեց, որ կառավարությունն այժմ մի շարք սուբսիդիոն ծագրեր է իրականացնում հյուրատների, վարձով տրվող բնակարանների վերանորոգման, էներգախնայողականության բարձրացման ուղղությամբ։ Նախարարը հույս հայտնեց, որ այս ծրագիրը հատկապես կհետաքրքրի գյուղերում մեծ տներ ունեցողներին։

Նշենք, որ վերջին տվյալների համաձայն` Հայաստան այցելած զբոսաշրջիկների միջին թիվը կազմել է տարեկան 1.24 մլն մարդ։ Կառավարության գործունեության ծրագրով 2026թ․ նախատեսվում է այդ թիվը հասցնել 2.5 մլն–ի։

2023թ–ի պետական բյուջեի նախագծով զբոսաշրջության ոլորտի զարգացմանը տրամադրվել է 7,66 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։