Կարծում եմ՝ հայտարարություն կլինի․ Ալեն Սիմոնյանը՝ Սոչիի հանդիպման սպասվող արդյունքի մասին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.05.2024 | 23:53
Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 9 մեդալ է նվաճել
10.05.2024 | 23:32
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
10.05.2024 | 23:30
Թուրքերի մեծ մասը դժգոհ է երկրում ժողովրդավարության մակարդակից. հարցում
10.05.2024 | 23:15
Չեխիան Ուկրաինային է հանձնել F-16 կործանիչների առաջին սիմուլյատորը
10.05.2024 | 22:59
Թուրքիան հերքում է Իսրայելի պնդումները, թե առևտրային արգելքի սահմանափակումները թուլացվել են
10.05.2024 | 22:50
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտնել է Ադրբեջան այցելելու՝ Ալիևի համաձայնության մասին
10.05.2024 | 22:44
Մեղադրանք է առաջադրվել Ազատի կացարանում դեպքի օրը հերթապահ զինծառայողին. Նորիկյան
10.05.2024 | 22:28
Քանի մարդ է եղել Հանրապետության հրապարակում 19:18-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
10.05.2024 | 22:14
Բաքվում ԱՄՆ դեսպանը հանդիպել է տնային կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործչին
10.05.2024 | 22:00
Վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կան զոհեր և մեկ տուժած
10.05.2024 | 21:43
Գազի բալոններով բեռնված բեռնատարը կողաշրջվել է
10.05.2024 | 21:30
ՌԴ-ն ցնցումների սցենար ունի՝ մեծաթիվ կրիմինալ է ներմուծել Հայաստան․ Քոչարյանն է իր խաղացողը․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 21:20
Ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողով Վաշինգտոնում. քննարկվել են մարտահրավերները
10.05.2024 | 21:14
Բորելը հայտարարել է, որ Իսպանիան, Իռլանդիան ու ԵՄ մի շարք այլ անդամներ պատրաստվում են ճանաչել Պաղեստինը
10.05.2024 | 20:59
Ալիևը հայտարարել է, թե «սահմանազատումն իրականացվում է Բաքվի պայմաններով»
Բոլորը

Սոչիի հանդիպման արդյունքում  հայտարարություն է սպասվում․ խորհրդարանում Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այո՛, կարծում եմ՝ հայտարարություն կլինի, որովհետև այդպիսի միջոցառումները մշտապես ավարտվում են ինչ-որ հայտարարությամբ, եթե հայտարարություն չլինի, դա կնշանակի, որ Ռուսաստանի կազմակերպած հանդիպումը չստացվեց։

Ապագա հնարավոր փաստաթուղթ այս ամբողջ գործընթացի մեջ, որ կարող է լինել, դա կարող է լինել միայն խաղաղության պայմանագրի ինչ-որ տարբերակ, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության վրա՝ միջազգային բոլոր նորմերի հիման վրա․․․ Դեռևս որևէ փաստաթուղթ չկա»,- նշեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ ՀՀ-ն պատրաստ է ամեն ինչ անել ՀՀ և Արցախի ժողովրդի անվտանգության համար․ «Հայտնի խոսք կա, ասում են՝ ես պատրաստ եմ նույնիսկ սատանայի հետ պայմանագիր կնքել, միայն թե Արցախի և ՀՀ ժողովուրդն ավտանգ լինի, մեր սահմաններն անվտանգ լինեն»։

Հիշեցնենք, Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր Սոչիում սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հանդիպումը։ Հայաստանի վարչապետն արդեն Սոչիում է։ Մինչ եռակողմը հանդիպումը Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։