Կյանքից հեռացել է բեմադրիչ Վահե Շահվերդյանը

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վահե Շահվերդյանի որդին՝ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը։

«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։

Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի :

Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը:

Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել:

Կհանդիպենք երկնքում, ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»,- ասված է գրառման մեջ։

Վահե (Ֆլոբեր) Սուրենի Շահվերդյան ծնվել է 1945 թվականին, օգոստոսի 19-ին, Կիրովականում։

1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։

1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։

1992 թվականից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-1998 թվականներին՝ ռեկտոր, 2003 թվականից պրոֆեսոր։

1996-2008 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։

1995-1999 թվականներին՝ ՀՀ Աժ պատգամավոր։

Վահե Շահվերդյանն ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում։ Նրա լավագույն բեմադրություններ են համարվում Ա. Չեխովի «Երեք քույր», Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները» և Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումները։ Նրա ներկայացումները կոչվում են ռեժիսորական, քանի որ ռեժիսորական լուծումները գերակա դիրք ունեն դերասական խաղի նկատմամբ։

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ 1989

Մովսես Խորենացու մեդալ՝ 1996

ՀՀ ժողովրդական արտիստ՝ 2003

Վահագն համահայկական մրցանակ՝ 2003

ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ՝ 2005

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ՝ 2005

ԵՊՀ ոսկե մեդալ՝ 2006

ՀԳԹՄ «Արտավազդ» մրցանակ՝ 2006

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ՝ 2016։