Կառուցելով մեր համատեղ ապագան. Երևանում մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը

Լուրեր

09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում մեկնարկեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ինչպես նաև սփյուռքի համայնքային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչները:

Գագաթնաժողովը որպես նոր ձևաչափ և դինամիկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները։

Օրակարգում ընդգրկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն։

Միջոցառումը կունենա շուրջ 600 մասնակիցներ 50-ից ավելի երկրներից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն 100-ից ավելի համայնքային կառույցներ և կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:

Գագաթնաժողովն աշխատանքային երեք օրերի ընթացքում կունենա 8 պանելային քննարկումներ, համաժամանակյա 17 նիստեր, ազատ ձևաչափով է հանդիպում: Որպես բանախոսներ հանդես կգան սփյուռքի համայնքներից ժամանած հայտնի սփյուռքահայեր, փորձագետներ, համայնքային գործիչներ, գիտնականներ, ինչպես նաև հայաստանյան շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառումն անցկացվում է «Կառուցելով մեր համատեղ ապագան» խորագրով:

Հնչեցված առաջարկները, լուծումներն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիմնաքարերը: Այսպիսով հայրենիքն ու սփյուռքը մասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները:

Գագաթնաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, այն կտևի մինչև հոկտեմբերի 31-ը: