Հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնում և նոր ծրագրեր՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեննիֆեր ՄքԷնդրյուին և նույն բաժնի մշակութային և կրթական փոխանակման ծրագրերի մասնագետ Անահիտ Խաչատրյանին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

«Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում: Մենք տեղյակ ենք իրականացվող ծրագրերի և նոր առաջարկների մասին, ուստի ուզում ենք ներկայացնել նոր գաղափարներ, որոնք կարող են նոր փոխգործակցության սկիզբ դառնալ»,- ողջունելով հյուրերին` ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Հանդիպման ընթացքում Ջեննիֆեր ՄքԷնդրյուն ներկայացրել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 2023 թ. համար նախատեսված հայտարարությունը: Կողմերը քննարկել են հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ և ավարտված ծրագրերը։

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ներկայացնելու հայ-ամերիկյան համագործակցության հնարավոր ուղղությունները. առաջիկա ծրագրերն ու դրամաշնորհները միտված են մշակույթի ոլորտին: Ես այցելել եմ մշակութային մի քանի հուշարձաններ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին»,- նշել է Ջեննիֆեր ՄքԷնդրյուն և հավելել, որ ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում իրականացված բազմաթիվ հաջողված ծրագրեր ունի մշակույթի և կրթության ոլորտում:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը հյուրերին ներկայացրել է Երերույքի և Գառնու տաճարների պատմական տարածքներում իրականացված վերականգնման աշխատանքները՝ հավելելով, որ հուշարձանների բարեկարգման և բարելավման ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում՝ համագործակցելով արտերկրի փորձագետների հետ: Հ. Վանյանի տեղեկացմամբ` Գառնու տաճարի տարածքում եղել է նաև բնակավայր, ուստի պեղումներ իրականացնելու անհրաժեշտություն նույնպես կա:

«Ներկայումս քննարկվում են Հայաստանի պատմության թանգարանում առկա հսկայածավալ արխիվային նյութերի թվայնացման և Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող շուրջ 40 հազար նմուշների համար համապատասխան ֆոնդապահոցներ ձեռք բերելու ծրագրերը»,- նշել է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը` շեշտելով, որ հայկական բազմադարյա մշակութային ժառանգության պահպանությունը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ միջավայրում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության կարևոր ուղղությունները, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային մի շարք հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։