ՄԱԿ-ն ակնկալում է երկարաձգել ուկրաինական հացահատիկի վերաբերյալ համաձայնագիրը

Լուրեր

31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ լավատես է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագրի վերսկսման հեռանկարների վերաբերյալ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այսպես կոչված «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը»՝ ՄԱԿ-ի գլխավորած համաձայնագիրը, որը բանակցվել է Մոսկվայի և Կիևի հետ Թուրքիայի մասնակցությամբ, գործում է մինչև նոյեմբերի 19-ը։ Այն հստակեցրել է պատերազմի հետևանքով արգելափակված ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման պայմանները։ Զուգահեռաբար, համաձայնագիրը թույլ է տալիս ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի արտահանումը՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին:

Արտահանման ապաշրջափակման համաձայնագիրը թույլ է տվել գրեթե 9 միլիոն տոննա հացահատիկ դուրս հանել նավահանգիստներից և մեղմել համաշխարհային պարենային ճգնաժամը, որն առաջացել էր Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով:

Բայց անորոշությունը՝ արդյո՞ք գործարքը կերկարաձգվի, արդեն իսկ բարձրացրել է որոշ պարենային ապրանքների գները:

«Մենք իսկապես ցանկանում ենք, որ համաձայնագիրը երկարաձգվի որքան հնարավոր է՝ շուտ: Դա կարևոր է շուկայի համար։ Եվ ես դեռ բավականին լավատես եմ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը:

Տաթև Ֆռանգյան