Իսկ կարո՞ղ է՝ Ռուսաստանն է ուզում քաղաքական կուրսի փոփոխություն. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելով Հայաստանը չի՞ լարում իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, նշեց․ «ՀՀ-ն ենթարկվում է հարձակման։ ՀՀ-ի անվտանգության համակարգը, որը ՀՀ-ի մեջ է, ակնհայտ խնդիրներ է ցուցադրում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ որևէ մեկի տրամադրությունը, բացի իմ ՀՀ անվտանգությունից, հետաքրքիր չէ։

Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ, և այն պարտավորությունները, որոնք գործընկեր երկրները վերցրել են, պետք է ի կատար ածվեն։ Դա է մեր հիմնական նպատակը։ Թե ինչ-որ մեկը կնեղանա, ինչ-որ մի պրոպագանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա կամ լավ չի զգա՝ դա երրորդական, չորրորդական հարց է։

ՀՀ-ն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ այդ հայտնի դերակատարների կողմից»։

Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանը չի փչացնում իր հարաբերությունները ոչ մի երկրի հետ։

«Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր սահմանների հետ կապված պարտավորությունները, որոնք վերցվել են, ի կատար ածվեն և դրա համար անելու է ամեն ինչ»,- նշեց Սիմոնյանը։

Անդրադառնալով հարցին, թե քաղաքական կուրսի փոփոխություն հնարավո՞ր է, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Իսկ կարո՞ղ է ռուսական կողմն է ուզում ստեղ քաղաքական կուրսի փոփոխություն անել, որովհետև Հայաստանը ոչ մի բան չի արել այդ ուղղությամբ։

Հեղափոխությունից հետո ասում էին ռուսական  ռազմաբազայի դուրսբերման, ՀԱՊԿ-ից դուրս գալու  և այլնի մասին: Միանշանակ հայտարարություն է արվել դրա հետ կապված: Նման կարիք, նման բան չկա: Փաստ է, չէ՞, տեսնում ենք, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից: Եթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել, մեզ պետք է դրա մասին տեղյակ պահել կամ ասել, որ մենք կարողանանք մեր սահմանները ինչ-որ այլ մեխանիզմներով պաշտպանել»։

Մանրամասները՝ տեսանյութում։