Ֆինլանդիայի պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցության գործարքը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ֆինլանդիայի պատվիրակությունը նոյեմբերի 1-ին պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Անկարայի կողմից փնտրվող «ահաբեկիչների» արտահանձնման վերաբերյալ տեխնիկական բանակցություններ անցկացնելու համար, գրում է Bianet-ը։

Նշվում է, որ Ֆինլանդիայի Արդարադատության նախարարության պաշտոնյաներն Անկարայում հանդիպելու են Թուրքիայի Արդարադատության նախարարության արտաքին կապերի և Եվրամիության հարցերի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քասըմ Չիչեքի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում թուրք պաշտոնյաները կրկնելու են Ֆինլանդիայի պատվիրակությանն ուղղված իրենց խնդրանքը՝ արտահանձնել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) և FETÖ-ի անդամներին, որոնք, իբր, պատասխանատու են 2016 թվականի հեղաշրջման փորձի համար:

Հիշեցնենք, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Շվեդիան և Ֆինլանդիան դիմեցին ՆԱՏՕ-ին՝ անդամակցելու համար, սակայն Թուրքիան դեմ արտահայտնվեց դրան՝ քննադատելով երկու երկրներին, իբր, «ահաբեկչական խմբերին աջակցելու համար»։

Այնուհետև Մադրիդում հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում երեք երկրները հռչակագիր ստորագրեցին, որով Շվեդիան ու Ֆինլանդիան պարտավորվեցին պայքարել Անկարայի նշած «ահաբեկչական խմբավորումների դեմ ու արտահանձնել» դրանց անդամներին։

Հավելենք, որ Թուրքիան և Հունգարիան միակ երկրներն են մնում, որոնք դեռ չեն վավերացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հայտը։

Էմմա Չոբանյան