ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով Հայաստան է այցելել ԱՄԷ պատվիրակությունը. կնքվել է 2 համաձայնագիր

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Ն․Գ․ դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ–Մուսալլամի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, պատվիրակության կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմադ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սեյֆ Ալ-Հաջրին:

Այցի ընթացքում ԱՄԷ պատվիրակությանն ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա ամուր բարեկամական կապերը: Նաև շնորհակալություն է հայտնել այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին Հայաստանը որպես պատվավոր հյուր ընդունելու կապակցությամբ։

Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ–Մուսալլամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը: Նա նաև կարևորել է միջմշակութային համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Այցի շրջանակում ԱՄԷ պատվիրակությանն ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ իր երախատագիտությունը հայտնելով Շարժայի կառավարության կողմից ՀՀ-ում իրականացվող զարգացման և բարեգործական ծրագրերի համար։ Նաև ընդգծել է Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ հայցելով էմիրաթական կողմի աջակցությունը։

Պատվիրակությանը նաև ընդունել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն՝ իր գոհունակությունը հայտնելով այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համար։ Դոկտոր Աբդ Ալ-Ազիզ Ալ-Մուսալլամը Շարժայի կառավարության անունից նախագահ Խաչատուրյանին հրավիրել է մասնակցելու «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին, որը նախատեսվում է անցկացնել 2023թ․-ի մարտին՝ նշելով, որ ՀՀ-ին կտրամադրվի առանձին տաղավար՝ ներկայացնելու իր մշակութային ժառանգությունը։

ԱՄԷ պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Բացի այդ տեղի է ունեցել հանդիպում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։

ԱՄԷ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Հայաստանի պատմության թանգարան, Հաղարծին վանական համալիր, որը հիմնանորոգվել է Ն․Վ․ Շեյխ դոկտոր Սուլտան բն Մուհամմադ Ալ Կասիմիի հովանավորությամբ։