Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հոկտեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, իսկ պորտուգալական կողմից՝ Պորտուգալիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի դեպարտամենտի ղեկավար Պաուլո Սանտոշը: Խորհրդակցություններին մասնակցում էր նաև Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։

Ընդգծելով, որ այս տարի նշվում է հայ֊պորտուգալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը՝ կողմերը հանգամանալից քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ գործընկերությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկմանը և Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների գործընթացներին։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր, մտքեր փոխանակվեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու և թիրախավորված նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտության շուրջ։ Երկուստեք կարևորվեց նաև միջազգային հարթակներում շարունակական համագործակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին։ Արա Մարգարյանը պորտուգալական կողմին մանրամասն ներկայացրեց 44֊օրյա պատերազմի և Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի մանրամասներն ու հումանիտար հետևանքները: Վերահաստատվեց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման հրամայականը՝ այս համատեքստում անհրաժեշտ համարելով գործընկեր պետությունների հասցեական հայտարարությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով շփումներին հաղորդել կանոնավոր բնույթ»,- ասված է հաղորդագրությունում։