Փոփոխություններ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգում. նախագիծ

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի նախագիծը, որը նպատակ ունի բարելավելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ըստ նախագծի՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից։

Աջակցության ծառայությունները տրամադրվում են չորս հիմնական ուղղություններով՝

հարմարեցված և մատչելի միջավայրի ստեղծում,
խելամիտ հարմարեցումների տրամադրում,
կրթության մատչելիության, ներառականության, որակի ու արդյունավետության բարձրացում,
սովորողի անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) սահմանված աջակցության ծառայությունների տրամադրում։
Տվյալների գաղտնիություն և կարիքի գնահատում

Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո ուսումնական հաստատությունն ու տարածքային կենտրոնը համատեղ մշակում և հաստատում են սովորողի ԱՈՒՊ-ը, որով սահմանվում են մանկավարժներին և ծնողին տրամադրվող աջակցության ծառայությունները` ըստ մակարդակների։

Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և աջակցության ծառայությունների տրամադրման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը տարածքային կենտրոնը և ուսումնական հաստատությունը մուտքագրում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ: Սովորողի անձնական տվյալները գաղտնի են և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց՝ առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության:

Հաջորդաբար` իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ տարածքային կենտրոնի կողմից։

Գնահատումը բաղկացած է երեք փուլից՝

սովորողի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում,
սովորողի զարգացման հնարավորությունների բացահայտում և գնահատում,
կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում:
Գնահատման երեք փուլերի ավարտից հետո սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ տարածքային կենտրոնը կազմում է արձանագրություն և տալիս եզրակացություն։

Ուսումնական հաստատությունում աջակցության ծառայությունները տրամադրվում են դպրոցի մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից, որի կազմում ընդգրկվում են առարկայական մեթոդական միավորումների մանկավարժները, դասղեկը, ուսուցչի օգնականը, գրադարանավարը, սոցիալական մանկավարժը, հոգեբանը, լաբորանտը և երկարօրյա խմբերի մանկավարժական աշխատողները։

Տարածքային կենտրոնը խորհրդատվություն և գործնական աջակցություն է տրամադրում ուսումնական հաստատությանը: Սովորողի անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) սահմանված խելամիտ հարմարեցումները ներառում են ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, գույք և սարքավորումներ, մատչելի ձևաչափերով (տպագիր, աուդիո և վիդեո) մշակած ուսումնական նյութեր:

Տարածքային կենտրոնի աջակցող խումբն ուսումնական հաստատության մանկավարժների և սովորողների ծնողների համար մշակում և իրականացնում է կրթական ծառայությունների մատչելիության, ներառականության, որակի ու արդյունավետության բարձրացման դասընթացներ ու գործնական պարապմունքներ:

Տարածքային կենտրոնն աջակցություն է տրամադրում նաև ուսուցիչներին և մանկավարժական թիմին, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողներին:

Հանրապետական կենտրոնը հիմնականում համագործակցում է տարածքային կենտրոնների հետ՝ աջակցության ծառայություններ ապահովելով տնօրեններին, մանկավարժական աշխատողներին և հոգեբաններին հետևյալ ուղղություններով․

վերապատրաստումների, դասընթացների և սեմինար պարապմունքների կազմակերպում՝ յուրաքանչյուր տարածքային կենտրոնում տարեկան առնվազն երկու անգամ,

տարվա ընթացքում տարածքային կենտրոնի աշխատակիցների համար խորհրդատվության կազմակերպում՝ սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, եզրակացության կազմման և նրա ԱՈՒՊ-ի ու այլ հարցերի վերաբերյալ,

յուրաքանչյուր տարածքային կենտրոնում տարեկան առնվազն երկու անգամ դասընթացի կամ սեմինար պարապմունքի կազմակերպում՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման, ուսումնական նյութերի, թեստերի և գիտելիքների ստուգման ձևերի հարմարեցումների, դասի պլանավորման, դասավանդման մեթոդների, սովորողին տրամադրվող աջակցության ծառայությունների, ինչպես նաև ծնողավարությանն առնչվող հարցերի մասին։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպում է տարածքային աջակցության ծառայությունների շարունակական մշտադիտարկում՝ յուրաքանչյուր մարզում առնվազն ամիսը մեկ անգամ: Եռամսյակային կտրվածքով կատարվում է վերլուծություն, ներկայացվում են առաջարկություններ՝ աջակցության ծառայությունների բարելավման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։