Ադրբեջանցիները Յաշմա և Կոմանդո հատուկջոկատայինների են տեղակայել Հադրութում․ ռուսները մուտք չունեն․ Մարգարիտա Քարամյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

44-օրյա պատերազմի արդյունքում շուրջ երկու տարի ադրբեջանական օկուպացիոն ռեժիմ է հաստատված Հադրութում և շրջանի գյուղերում։ Հազարավոր մարդիկ լքել են իրենց տները, սակայն նրանց որևէ փոխհատուցում չի տրվել, չունեն փախստականի կարգավիճակ։ Factor TV-ի հարցազրույցում «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը պնդում է՝ Հայաստանի իշխանությունները միջազգային բանակցություններում պետք է ասեն, որ 30 հազար ներքին տեղահանված անձ կա իր տարածքում։ Այդ մարդիկ իրենց ներկայիս վիճակով հավասարեցված են փախստականներին։  

«Մենք փախել ենք ոչ թե ինքնակամ, ոչ թե ինչ-որ մեկի ասելով, մենք լքել ենք մեր տները, թողել ենք ամեն ինչ ու դուրս ենք եկել, որովհետև մեզ սպառնում էր մահը։ Ապացույցն այն է, որ Հադրութի շրջանից 48 հոգի, իսկ հենց Հադրութ քաղաքից 23 հոգի դաժանաբար սպանվել են։ Տեսանյութերն ու նկարները՝ որպես ապացույց, առկա են։ Նրանք կամ չեն հասցրել դուրս գալ Հադրութից, կամ ունենալով հաշմանդամության, մտավոր կարողությունների խնդիրներ, այդպես էլ դուրս չեկան՝ իրենց տներում, մնացել են։ Նրանց մեջ կային նաև մեծահասակներ, որոնք մնացին, և որոնց սպանել են Ադրբեջանի Զինված ուժերի ծառայողները։ Հիմա ինչպե՞ս չխոսել դրա մասին»,- հարց է բարձրացնում Մարգարիտա Քարամյանը։ Նա տեղեկություններ ունի, որ այսօր Հադրութում Ադրբեջանի զինուժի «Կոմանդո» և «Յաշմա» զորամիավորումներ են տեղակայված, և ռուսների մուտքն այնտեղ չի թույլատրված։ Նրա ղեկավարած ՀԿ-ն փաստագրել է մահացած հադրութցիների հարազատների պատմությունները, և առաջիկայում ֆիլմաշարի տեսքով կներկայացնի դրանք։ Պնդում է՝ կա՛մ փոխհատուցում պետք է տրվի հարկադրաբար տեղահանված անձանց և նրանց հարազատներին, կա՛մ հնարավորություն՝ մարդիկ վերադառնան իրենց տները։ 

Մարգարիտա Քարամյանն Արցախյան շարժման ակտիվիստներից է։ Քչերը գիտեն, որ հեռավոր 1985 թվականին Հադրութում ստորագրահավաք էր սկսվել՝ օգտվելով Գորբաչովի հայտարարած Պերեստրոյկայի փաստից, որի պահանջն էր՝ ալեհավաք տեղադրել Հադրութում, որ Խորհրդային Հայաստանի հեռուստատեսությունը հասանելի լինի նաև Հադրութում։ 60 տարվա կյանքից հետո Հադրութը տիկին Մարգարիտան և ընտանիքը լքեց իր տունը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում։ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև խոսակցության մասին է հիմա խոսքը՝ միջազգային մեխանիզմի միջոցով։ Ալիևը հրապարակայնորեն չի ուզում միջազգային մեխանիզմ։ Ի՞նչ թեմաներ ունեն խոսել Բաքուն և Ստեփանակերտը։ Ըստ Մարգարիտա Քարամյանի՝ նրանք խոսելու ոչ մի թեմա չունեն, քանի որ Արցախը օկուպացված է 

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Արցախը կիսվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Ասում ենք, որ Հադրութում ադրբեջանցիներ են, բայց իրականում այնտեղ թուրքեր էլ կային։ Հենց առաջին օրվանից այնտեղ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն էին դրված։ Այսօր էլ Էրդողանը գնացել է Կովսական, օդանավակայան են բացում, գնացել էր Շուշի։ Այսինքն՝ Թուրքիան է, հասկանո՞ւմ եք։ Ռուսաստանն ու Թուրքիան կիսել են Ղարաբաղը իրար մեջ։ Օկուպացված տարածքի մի մասում Թուրքիան է, մյուսում՝ Ռուսաստանի զորքը։ Թեև նրանք իրենց խաղաղապահ են անվանում, բայց չունեն դրա մանդատը, բացի այդ՝ խաղաղապահի ոչ մի գործառույթ չեն իրականացնում։ Իրենք եկել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկեն։ Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ սկզբից տեղի ունեցավ Խծաբերդի, հետո՝ Քարագլխի, Փառուխի օկուպացիան, հետո՝ Աղավնոյի, Սուսի, Բերձորի։ Եթե առաջ դրա մասին խոսում էին վախվխորած, հիմա դա տեսնում ենք պարզ»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան