ԿԳՄՍՆ-ն է հի՞ն, թե՞ Բրյուսովը. կոնսենսուս չկա, Ֆիզկուլտինստիտուտում էլ «դեմ են կազմաքանդմանը»

Լուրեր

27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
Բոլորը

Թափթփված, առանց հիմնավորումների փաստաթուղթ, տառասխալներով բառակույտ. Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի` հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած գիտխորհրդի նիստում այսպիսի գնահատական տվեցին բուհերի միավորման նախագծին։

ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է համալսարանը միավորել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ, վերակազմակերպել և հիմնել Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ: Webometrics-ի բուհական համաշխարհային վարկանշային աղյուսակում Բրյուսովի անվան պետական համալսարանը 12․873-րդ տեղում է, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը` 8․845-րդ հորիզոնականում: Այս պարագայում արդյո՞ք արդարացված է բրյուսովցիների դիմադրությունը:

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի խոսքով` Webometrics-ի տվյալների վրա հիմնվելով՝ տեղին չէ դատողություններ անել բուհի կրթական որակի մասին, քանի որ դրանք հիմնված են զուտ բուհերի կայքերում տեղ գտած տեղեկությունների վրա:

Բրյուսովցիները վարչապետին նամակ են փոխանցել: Անձնակազմը պահանջում է ստեղծել մասնագիտական հանձնախումբ, որտեղ ներկայացված կլինեն բոլոր պետական բուհերը, անկախ փորձագետներ, համատեղ կազմել համակարգի որակի և արդյունավետությանն ուղղված ծրագիր, և եթե պահանջվի բուհերի խոշորացում, ըստ ռեկտորի, պետք է ապահովվի կոնսենսուս բոլոր բուհերի միջև: Թե ինչպիսին կլինեն բրյուսովցիների հետագա քայլերը, կշարունակվե՞ն, արդյոք, բողոքի ցույցերը, ասում են՝ կախված է վարչապետի պատասխանից:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը ևս դեմ է բուհերի միավորմանը, բայց ոչ թե ցույցերի, այլ, ռեկտորի խոսքով, գործընկերային մակարդակում է ուզում հասնել խնդրի արդյունավետ լուծման: Դավիթ Խիթարյանը շեշտում է` Ֆիզկուլտինստիտուտի 2300 ուսանողներից ֆիզկուլտուրայի ուսուցչի մասնագիտությունն ընդամենը 20 հոգի է ընտրել, ուստի Մանկավարժական համալսարանին միանալու ծրագիրը, ըստ նրա, տեղին չէ: Ռեկտորի համոզմամբ` արդյունավետ չի լինի նաև ըստ մասնագիտությունների ուսանողների բաշխումը տարբեր բուհերում:

«Եթե, օրինակ, կինեզոլոգները գնան Բժշկական համալսարան, սպորտի կառավարիչները՝ Կառավարման ակադեմիա, մարզական լրագրողները՝ ԵՊՀ, այդ դեպքում միջդիսցիպլինար կապը կկորչի, հնարավոր չի լինի պատրաստել, օրինակ, սպորտի հոգեբան, որը ծանոթ չէ սպորտին, մարզիկի առանձնահատկություններին և այլն»,- շեշտում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը։

Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը բերում է մեր հարևանների օրինակը: Վրաստանում 2007-ին փակվեց Ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտը, սակայն 2014-ին վերաբացվեց։ Խիթարյանի պնդմամբ՝ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ զգացին՝ ոլորտը հետընթաց է ապրում:

Մանկավարժական համալսարանում էլ ասում են՝ պատրաստակամ են իրենց ներուժով աջակցել բուհերի միավորման գործընթացին, ներկայացնել առաջարկներ ու հիմնավորումներ՝ ի շահ մանկավարժական բարձրագույն կրթության զարգացման։ Բուհի Գիտական խորհրդի ընդլայնված նիստում, որին մասնակցել էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալները, փոխնախարար Կարեն Թռչունյանը վստահեցրել է՝ համալսարանների միավորման գաղափարի մասին բուհերի ղեկավարները տեղեկացված եղել են, իսկ որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 7-ից։ Ըստ նրա՝ բարեփոխումների նպատակն է՝ ունենալ կոնկրետ ուղղվածություններով բուհեր․ մանկավարժական ուղղվածությամբ նորաստեղծ բուհի հենքը պետք է լինի Մանկավարժական համալսարանը։

ՀՀ-ում առավելագույնը 8 պետական բուհ պետք է լինի, որոնք տեղակայված պիտի լինեն Աշտարակում՝ առաջիկայում հիմնվելիք ակադեմիական քաղաքում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր սեպտեմբերին Կառավարության նիստերից մեկի ժամանակ։ Փոփոխությունը նախատեսված է Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է Ազգային Ժողովում, իսկ երկրորդ ընթերցում դեռ չի անցել։

ԿԳՄՍՆ-ից Factor TV-ին փոխանցեցին, որ Բրյուսովի անվան համալսարանի, Ֆիզկուլտինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միավորումը համահունչ է այս ծրագրի տրամաբանությանը։ Որքանո՞վ արդյունավետ կլինի այդ միավորումը կրթության որակի տեսանկյունից, հնարավոր կլինի գնահատել միայն տարիներ անց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան