Արտահերթ ընտրությունների արգելք չկա. ինչ ուղերձ է հղում ՀՀԿ-ն Դավիթ Հարությունյանի միջոցով. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հանրապետականներն անճանաչելիորեն կերպարանափոխվել են: Այդ փաստը լավ երեւաց երեկ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո: ՀՀԿ ԳՄ անդամներից Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենց կուսակցությունը պատրաստ է թե ԸՕ-ի, թե ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումների: Նա պնդել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման որեւէ արգելք չի տեսնում: Այնուհետեւ, խոսելով ԸՕ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ մեխանիզմների ներդրմանը, նա նշել է. «Որպես կարեւորագույն մեխանիզմներ՝ պարոն Փաշինյանը նշել է, որ պետք է լինի մատնահետքերի միասնական բազա․ Համարում ենք, որ սա շատ օգտակար առաջարկություն է եւ պատրաստ ենք մասնակցել քննարկումների։ Մեկ այլ դրույթ, համաձայն որի, պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը։ Այսինքն, եթե որեւէ անձ դուրս է գալիս երկրից, պետք է արգելակփակվի նրա ընտրական իրավունքը»: 

Սա իսկապես զարմանալի է: «Ժողովուրդ» օրաթերթը ժամանակին առիթ ունեցել է տեղեկացնելու, որ 2016 թվականին, երբ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության քննարկումների արդյունքում փոփոխվեց ընտրական օրենսգիրքը, այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն դիմադրում էր եւ մատնահետքերի միասնական բազայի, եւ ընտրացուցակները մաքրելու դրույթներին, որ պնդում էին ընդդիմադիրները: ՈՒ այն ժամանակ նույն Դավիթ Հարությունյանը փորձում էր հակառակը համոզել, իսկ երբ ստիպված էր այնուամենայնիվ համաձայնվել ընդդիմության պնդած որեւէ դրույթի, այնպիսի մեխանիզմներ էր առաջարկում, որ պարզապես անհնարին էին դարձնում օրենքի կիրառումը: Միաժամանակ, ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն մինչեւ վերջերս դեմ էր արտահայտվում արտահերթ ընտրությունների անցկացմանը, բայց հիմա Դավիթ Հարությունյանի միջոցով փորձում է ուղերձ հղել՝ պատրաստակամության հայտնելով այս փուլում քննարկել այդ հարցը: Իսկապես, քաղաքական դաշտը գնալով հետաքրքիր է դառնում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: