Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը կմասնակցի ավագանու ընտրություններին՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածու

Լուրեր

18.08.2026 | 16:48
«Փաշինյանը հայերենի հրաշալի իմացություն ունի». Ռուզաննա Երեմյանը՝«կզացնել»,«չոքացնել» խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
Բոլորը

Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը որոշում է կայացրել որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։

«Ողջույն հարգելի´ ընկերներ, վերջին շրջանում բազմաթիվ իրադարձություններ եղան, որոնց այլևս այս հարթակում չեմ ցանկանում անդրադառնալ, դրանց մասին կխոսեմ այլ ձևաչափով: Ես, որպես` «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին: Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և քաղաքական կուսակցությունների ղեկավար ամդամների հետ, ինչպես նաև` մեր երևանցի հանրային գործիչների հետ, ուժեղ և ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձևավորելու համար: Առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում, և Ձեր դատին կներկայացնեմ բոլոր այն ծրագրերը, որոնք` ես, և ինձ պես բազմաթիվ երևանցիներ ցանկանում եմ տեսնել մեր բոլորի մայրաքաղաք Երևանում»,- գրել է Շահինյանը ֆեյսբուքի իր էջում: