Էրդողանն ու նրա կուսակցությունը բախվել են հանրության զայրույթին՝ հանքի պայթյունի պատճառով 

Լուրեր

18.08.2026 | 16:48
«Փաշինյանը հայերենի հրաշալի իմացություն ունի». Ռուզաննա Երեմյանը՝«կզացնել»,«չոքացնել» խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտնվել են քննադատությունների թիրախում՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող հանքում անցյալ ուրբաթ տեղի ունեցած աղետի պատճառով, որը տեղի է ունեցել աշխատողների անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով, իսկ կանխարգելելի վթարը ներկայացվել է որպես «ճակատագիր», գրում է Turkish Minute-ը։

Հավելենք, որ Սև ծովի ափին գտնվող թուրքական Ամասրա քաղաքի մոտ գտնվող ածխի հանքում մեթանի պայթյունի հետևանքով զոհվել է 41 հանքափոր, վիրավորվել՝ 28-ը։ Հանքը շահագործում էր թուրքական պետական Hard Coal Enterprises (TTK) ընկերությունը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը շաբաթ այցելել էր Ամասրա և մասնակցել մի քանի հանքափորների հուղարկավորության արարողությանը, քննադատությունների թիրախում է հայտնվել, երբ նրանց մահը կապել է «ճակատագրի» հետ։

«Մենք մարդիկ ենք, որոնք հավատում են ճակատագրին։ Նման միջադեպեր միշտ լինելու են, և մենք պետք է դա հասկանանք»,- ասել էր Էրդողանը։

Նրա այս մեկնաբանությունները զայրույթ են առաջացրել ընդդիմախոսների շրջանում և բողոքի ցույցերի առիթ դարձել Ստամբուլում, որի ընթացքում որոշ ցուցարարներ հայտարարել են՝ «Դա պատահականություն չէր, այլ ջարդ»։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդաչօղլուն, որը ևս մասնակցել է Ամասրայում հուղարկավորությունների, ասել է, որ պետության պարտավորությունն է՝ ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։

«Ո՞ր դարում ենք մենք ապրում։ Ինչո՞ւ են Թուրքիայում միշտ հանքարդյունաբերական վթարներ տեղի ունենում»,- ասել է նա։

«Եթե դուք հանքափորներին ուղարկում եք հարյուրավոր մետր գետնի տակ՝ առանց անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու, առանց ստուգումների և առանց անվտանգ պայմաններ ստեղծելու, դա դժբախտ պատահար չես անվանի»,- իր հերթին Թվիթերում գրել է Թուրքիայի Ճարտարագետների և ճարտարապետների պալատների միության ղեկավար Էմին Քորամազը։

Աշխատանքի և ժողովրդավարության ուժերի տեղական մասնաճյուղերը, որոնք ներառում են 21 միավորներ, այդ թվում՝ քաղաքական կուսակցություններ, արհմիություններ և հասարակական կազմակերպություններ, աղետից հետո նույնպես հայտարարություններ են տարածել՝ իշխող ԱԶԿ-ին մեղադրելով ողբերգության մեջ: Հայտարարություններում նրանք հիմնականում մատնանշում են, որ Ամասրայում տեղի ունեցածը ոչ թե պատահականություն էր, այլ «սպանություն», և որ ԱԶԿ-ի կառավարությունն է մեղավոր երկրում ստեղծված անապահով աշխատանքային պայմանների համար։

Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուրադ Բաքանն էլ Թվիթերում անդրադարձել է Էրդողանի խոսքերին։

«Նա ասում է՝ «Մենք ճակատագրին հավատացող մարդիկ ենք»։ Հիմա ես հարցնում եմ՝ ինչո՞ւ երկրաշարժերն ու հանքարդյունաբերական վթարները Եվրոպայում այնքան մահացու չեն, որքան Թուրքիայում։ Արդյո՞ք դա միայն մեր ճակատագիրն է»,- գրել է նա։

Միաժամանակ, կուսակցության խոսնակ Ֆաիկ Օզթրաքը, վկայակոչելով Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալները, նշել է, որ 2019-2021 թվականներին Թուրքիայում 189 հանքափոր է մահացել աշխատանքի հետ կապված դժբախտ պատահարներից, ինչը հանքարդյունաբերության ոլորտում այդ ժամանակահատվածում զոհերի ամենամեծ թիվն է աշխարհում։

Էմմա Չոբանյան