Իրանական ԱԹՍ-ների մատակարարումը ՌԴ-ին միջազգային պատժամիջոցների խախտում է․ ԱՄՆ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի կողմից Ռուսաստանին մարտական անօդաչու թռչող սարքերի մատակարարումը խախտում է ՄԱԿ-ի պատժամիջոցները, և որ Ռուսաստանը պատասխանատվություն կկրի այդ ԱԹՍ-ների օգտագործմամբ կատարված ռազմական հանցագործությունների համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հիշեոցնենք՝ երկուշաբթի օրը Կիևը հարձակման էր ենթարկվել իրանական արտադրության կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կողմից։

ԱՄՆ-ը համաձայն է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, որ այդ անօդաչու թռչող սարքերի մատակարարումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Այս բանաձևը, որը կապված է Իրանի միջուկային գործարքի հետ, արգելում է Իրանի կողմից որոշակի ռազմական տեխնոլոգիաների փոխանցումը։ Ուկրաինան հայտարարել է, որ ՌԴ կողմից կիրառված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) իրանական Shahed-136 անօդաչու թռչող սարքեր են:

Ըստ ԱՄՆ-ի՝ Իրանը նախատեսում է հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին՝ յուրաքանչյուրը մոտ 20 հազար դոլար արժողությամբ։ «Մենք կարծում ենք, որ այս անօդաչու թռչող սարքերը, որոնք Իրանի կողմից փոխանցվել են Ռուսաստանին և օգտագործվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում, այն զենքերից են, որոնք մնում են էմբարգոյի տակ՝ համաձայն 2231 բանաձևի», – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։

Իրանը թեև հերքում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, սակայն Պատելն հայտարարել է, որ ԱՄՆ-ը «հրապարակայնորեն բացահայտել է, որ Ռուսաստանը Իրանից անօդաչու թռչող սարքեր է ստացել»: