Ուկրաինայի տարբեր քաղաքներ դարձյալ հրթիռակոծվում են

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ քաղաքը հարվածների է ենթարկվում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Խարկովը կրակի տակ է. հինգ րոպեի ընթացքում երկու պայթյուն է  գրանցվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման է ենթարկվել քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքը»,- ասել է նա։ Խարկովի մետրոպոլիտենի ղեկավարությունն էլ հայտնել է, որ հրետակոծության պատճառով գնացքների շարժը դադարեցվել է։

Դնեպրում էլ առավոտյան, պայթյուն է լսվել։ Լրջորեն վնասվել է քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքը, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Պայթյունների մասին տեղեկություններ են ստացվում նաև այլ քաղաքներից։ Գիշերը С-300 հրթիռներից կրկին հրթիռակոծության է ենթարկվել Նիկոլաևը։ Հրթիռներից մեկն ընկել է երկհարկանի տան վրա։ Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմի խոսքով՝ փլատակներում տղամարդու դի է հայտնաբերվել։

Զապորոժիեիում նույնպես երկու պայթյուն է հնչել։ ԱԹՍ-ն հարվածել է ենթակառուցվածքային օբյեկտի, որը բռնկվել է, հայտնել է  նահանգապետ Ալեքսանդր Ստարուխը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հաստատել է Ժիտոմիրի վրա հարձակումը։ Նախնական տվյալներով՝ վնասվել է էլեկտրակայանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրիվոյ Ռոգում ևս պայթյուններ են որոտացել։