Կրասնոդարի երկրամասում «Սու-34»-ն ընկել է բնակելի շենքի վրա. հրդեհի տարածքը 2000 ք/մ է

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Եյսկում բնակելի շենքի վրա Սու-34 ռազմական ինքնաթիռ է ընկել: Այս մասին հայտնում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը՝ հղում անելով քաղաքի միասնական դիսպետչերական ծառայությանը։

Բնակելի շենքը ինը հարկանի է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հաստատել է, որ ինքնաթիռը ընկել է բնակելի շենքի վրա։ Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի բարձրանալիս։ Վթարի պատճառը եղել է շարժիչներից մեկի բռնկումը թռիչքի ժամանակ։

Նախնական տվյալներով` երկու մարդ մահացել է, 15-ը՝ վիրավորվել։

Կուբանի ԱԻՆ գլխավոր տնօրինության տվյալներով՝ հրդեհի տարածքը կազմում է մոտ 2 հազար քառակուսի մետր։ Հերթապահ-դիսպետչերական միասնական ծառայությունից հայտնել են, որ փլուզվել են իններորդից հինգերորդ հարկերի առաստաղները։ Ամբողջ մուտքը հրդեհվել է, մոտ 45 բնակարան այս կամ այն ​​չափով վնասվել է։

Բնակելի շենքի վրա ինքնաթիռի վթարի փաստով ՌԴ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։