Էրիկ Ալեքսանյանին ձերբակալել են բիրտ ուժի կիրառմամբ, նա մեղադրանքը չի ընդունում. փաստաբան

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

Փաստաբան Էրիկ Ալեքսնյանին այսօր ձերբակալել են բիրտ ուժի կիրառմամբ, գետնին տապալելու, ասֆալտին պառկեցնելու միջոցով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրի բակից: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, Էրիկ Ալեքսանյանի գործընկեր Ժիրայր Ղարագյոզյանը: Աջափնյակ 1-ն այն դատարանն է, որտեղ աշխատում է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը: Մեր հարցին, թե Էրիկ Ալեքսանյանն ի՞նչ գործով էր գտնվում դատարանում, Ժիրայր Ղարագյոզյանը պատասխանեց՝ առօրյա գործերով. փաստաթուղթ պետք է ստանար կամ գուցե մուտքագրեր դատարան:

Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 46- 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով: Խոսքը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելուն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանք: Փաստաբանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հերքել է իր առնչությունն իրեն վերագրվող արարքին: Ըստ ԱԱԾ-ում քննվող գործի՝ պաշտոնատար անձն, ում օժանդակել է Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է:

Փաստաբանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Թե, ըստ ԱԱԾ-ի կոնկրետ ի՞նչ գործի շրջանակներում են փաստաբանն ու դատավորը կատարել իրենց վերագրվող արարքը, Ժիրայր Ղարագյոզյանը չի մանրամասնում, բայց ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ դատավորի ու փաստաբանի վերաբերյալ գործն առնչվում է օրենքով գողի կամ քրեական հեղինակության վերաբերյալ քննվող ինչ-որ գործի:

Անդրադառնալով Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքին՝ Ժիրայր Ղարագյոզյանը նշեց, որ այն իրականության հետ աղերս չունի:

«Սա քաղաքական պատվեր է՝ նկատի ունենալով, թե Էրիկ Ալեքսանյանն ինչպիսի հնչեղ քաղաքական գործերով է պաշտպանություն իրականացրել ու դրա պատճառով, որպես ոսկոր, մնացել է օրվա իշխանությունների կոկորդին»,- ասաց Ժիրայր Ղարագյոզյանը՝ համոզմունք հայտնելով, որ փաստաբանին ցանկանում են լռեցնել:

Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանը որպես պաշտպան ներգրավված է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, «Էզմիրլյան» նժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի, Սյունիքի համայքապետ Առուշ Առուշանյանի և մի շարք այլ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով:

Մեր դիտարկմանը, որ Էրիկ Ալեքսանյանը վերջին շրջանում շատ ավելի պասիվ էր, քան նախկինում, և, հետևաբար ո՞րն էր նրան այս պահին լռեցնելու իմաստը, Ղարագյոզյանը պատասխանեց, որ Ալեքսանյանը վերջին շրջանում պարզապես ավելի քիչ է մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել, բայց իր մասնակցությամբ դատական նիստերի քննության ընթացում ու քննչական մարմիններում նրա վարքագծում որևէ փոփոխություն չի եղել:

Փաստաբանը նշեց նաև, որ ԱԱԾ-ն իրեն թույլ չի տվել տեսակցել Ալեքսանյանին, ինչի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Ղարագյոզյանն ասում է՝ եթե իր ներգրավման հարցում ԱԱԾ-ն խոչընդոտ է տեսնում, ապա պարտավոր է գրավոր պատասխանել իրեն՝ հիմնավորելով այդ հանգամանքը, բայց իրեն գրավոր պատասխան չի տրվել ոստի անգամ վերադասության կարգով չի կարողանում բողոքարկել ԱԱԾ-ի գործողությունները:

Արաքս Մամուլյան