«Թո´ղ մտածեն իրենց կոռուպցիաների մասին». Արմավիրի քոլեջի դասախոսներն ու տնօրենը մեղադրում են միմյանց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության շենքի մոտ այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի շուրջ 4 տասնյակ դասախոսներ։ Պահանջում են աշխատանքից ազատել մեկ տարի առաջ քոլեջի տնօրենի պաշտոնակատար, ապա՝ տնօրեն նշանակված Անգին Արշակյանին։ Պնդում են՝ նա բազմաթիվ ապօրինի գործողություններ է կատարել, և նրա հետ չեն ցանկանում աշխատել։

«Առանց կառավարման խորհրդի հաստատման՝ բարձրացրել է ուսանողների վարձավճարները, փորձել է տարբեր տեսակի կառույցներ հիմնել՝ օգտագործելով արհմիության գումարները, բողոքներ ենք ներկայացնել Դատախազություն, Ոստիկանություն»,- ասում են դասախոսները։

Նրանք նշում են՝ բոլոր ենթադրյալ ապօրինությունների մասին տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարությանը։ Այսօր գործադիրին դիմում են հանձնել՝ պահանջելով խնդրին հնարավորինս արագ լուծում տալ։ Նշում են, որ օգոստոսի 24-ին անվստահություն են հայտնել Անգին Արշակյանին, նաև պնդում, թե տնօրենը սպառնում է իրենց։

«Անընդհատ կարգապահապական տույժի ենթարկելու սպառնալիքներ ենք ստանում, այդ պատճառով էլ կոլեկտիվը կտրուկ գործողությունների է դիմել»,- ասում է դասախոսներից Տիգրանուհի Դարբինյանը։

Դասախոսներն այս խնդրով արդեն երկրորդ անգամ են գործադուլ անում։ Ասում են՝ աշխատավարձերն էլ դժվարությամբ են ստանում։ Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը դասախոսներին հորդորեց դադարեցնել գործադուլը, իսկ Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ դասախոսական անձնակազմը գրավոր դիմել է վարչապետ Փաշինյանին, կոնկրետ հանձնարարականով այն փոխանցվել է ԿԳՄՍ նախարարությանը։

«Իրենց բարձրացրած բոլոր հարցերի շուրջ մեկ շաբաթվա ընթացքում պատասխան կլինի»,- նշեց Ալեքսանդր Ղազարյանը։

Դասախոսների բոլոր պնդումներին Factor TV-ի հետ կարճ հեռախոսազրույցում հակադարձեց քոլեջի տնօրենը․ Անգին Արշակյանը պնդեց՝ մինչ իր ընտրվելը քոլեջում ընդունելության քննությունները եղել են կոռուպցիոն դրսևորումներով, ինքը փորձում է պայքարել դրանց դեմ, դրա համար մի ամբողջ կոլեկտիվ իր դեմ է դուրս եկել։

«Սեպտեմբերի 1-ից լսարան չեն մտնում։ Անհարմար է, մանկավարժը պետք է արժանապատվության, ուսանողների գիտելիքների մասին մտածի։ Ովքեր բողոքի ակցիա են իրականացնում, թող մտածեն իրենց կոռուպցիաների մասին, իհարկե, չեն ուզի, որ ազնիվ տնօրեն ղեկավարի»,- ընդգծեց Արշակյանը։

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենն ասաց՝ չի պատրաստվում հեռանալ պաշտոնից։

«Տնօրենը կհեռանա միայն այն դեպքում, երբ կիմանա՝ ունի մեղքի բաժին։ Ազնիվ աշխատող տնօրեն եմ, ինչո՞ւ պիտի հեռանամ»,- ասաց նա։

Դասախոսներն էլ նշում են՝ շարունակելու են գործադուլն այնքան ժամանակ, մինչև որևէ հստակ պատասխան կստանան։ Մինչ այդ էլ՝ դասախոսներից 5-ը ԿԳՄՍՆ-ում սպասում էր նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման։ Նախարարի հետ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 23-ին․ այդ ժամանակ Դումանյանը հորդորել էր շարունակել դասապրոցեսը՝ խոստանալով կարգավորել բոլոր խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան