ՀՀ-ում իշխանափոխության օրակարգ չկա․ ընդդիմությունը արժանապատիվ նահանջի մեջ է՝ մասնակի իշխանափոխությունից խոսելով․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներկայում հանրային դաշտում մեծ են անորոշությունները, հատկապես, երբ պարզվեց, որ 44-օրյա պատերազմով ոչ թե ավարտվել է կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, այլ հակառակը՝ կոնֆլիկտի նոր փուլ ենք մտել՝ սողացող պատերազմի, երբ շանտաժի միջոցով ՀՀ-ին փորձ է արվում պարտադրվել լուծումներ՝ միջանցք, Արցախից հրաժարում, անկլավներ և այլն։ Դրան գումարած՝ առկա է նաև գլոբալ մեծ ճգնաժամ՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի շարունակվող պատերազմը։

Factor TV-ին տված հարցազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանին հարց ուղղեցինք՝ կառավարող ուժի ընդդիմախոսները նրանց հարց են տալիս՝ արդյո՞ք սա էր խոստացված ապագան։ Իշխող ուժի պատգամավորը նշում է՝ ինքը չի կարծում, որ եթե չլիներ ուկրաինական պատերազմը կամ աշխարհի այլ վայրերում սրացումները, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ավելի արագ էր լինելու։

«Այն ողջ դառնությունը, որ ժողովուրդներս կուտակել ենք միմյանց նկատմամբ, երկար ժամանակ դեռ ներծծվելու, աշխատելու, հետ մղվելու կարիք է ունենալու։ Դա ոչ թե մեկ օրվա, այլ տասնամյակների աշխատանք է։ Պնդում ունեիք, թե ուզում են պարտադրել լուծումներ, ես կարծում եմ՝ ՀՀ-ն է տրամադրված լուծումների, որովհետև 44-օրյա պատերազմից հետո այդ հարցը մեր առջև սուր դրվել է, և մենք ինքներս ունենք այդ որոշումը, որ մեզ համար լավագույն տարբերակն այս պահին լինելու է լուծումների գնալը, ոչ թե ստատուս քվոյով կոնֆլիկտը պահելը և փոխանցելը հաջորդ սերունդներին»,- ասաց նա։

Ըստ Թագուհի Ղազարյանի՝ չկա որևէ երաշխիք, որ թե՛ ստատուս-քվոյի պահպանումն է ստացվելու, թե՛ լուծումների գնալը․ «Մեր որոշումը պետք է լիներ, թե ո՞ր ուղղությամբ ենք գնում, որովհետև բազմաթիվ գործոններ կային, որոնք կարող էին խանգարել թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Օրինակ՝ ստատուս-քվոն ժամանակավորապես պահելու ջանքերի պարագայում տեսանք՝ թե՛ Փառուխի դեպքերը, թե՛ Լաչինի դեպքերը։ Այսինքն՝ ստատուս քվոն պահելու դեպքում միանշանակ չէր, որ այն կպահվի։ Լուծումների գնալու պարագայում էլ տեսնում եք, որ գործընթացները դանդաղ են, դժվար են, միանշանակ չեն մեր և Ադրբեջանի ընկալումները նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության մեկնաբանության շուրջ»։

Այս իրադրության պայմաններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը կարևոր է համարում, որ ՀՀ-ն որոշի, թե ինքն ինչ է ուզում։

«Իմ և Ձեր սերնդի մարդիկ ժառանգել են մի կոնֆլիկտ, որի սկզբնաղբյուրում, ակունքներում մենք չենք կանգնած և սահմանին կանգնած մարդիկ, որ պաշտպանում են մեզ, նույնպես իրենք չեն կանգնած դրա ակունքներում։ Մենք պետք է հասկանանք, որ վերարտադրելով կոնֆլիկտը՝ մենք կարող ենք դա փոխանցել այն մարդկանց, որոնք ծնված չեն, բայց իրենք են կրելու կոնֆլիկտի հետևանքները։ Դա մեր պատասխանատվությունն է՝ գնալ լուծումների, և ՀՀ-ն վճռական է տրամադրված գնալ լուծումների, եթե դա ստացվի»,- ասաց նա։

Հարց ուղղեցինք՝ հենց ինքն է կասկածամիտ, որ լուծումների գնալը կստացվի։ Եվ այստեղից է գալիս քննադատություն-մեղադրանքը ՔՊ-ի հասցեին, որ նրանք չեն պատկերացնում, թե ինչ են ուզում ԼՂ-ի կոնֆլիկտի լուծման, ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում։ Հաճախ հնչող հարցերից է նաև, թե ի՞նչ է լինելու Արցախի ժողովրդի ճակատագիրը։ Վարչապետը հայտարարություն է անում ՀՀ-ի՝ 29․800 ք/կմ տարածքի մասին, որ ակնկալում է Ադրբեջանի կողմից ճանաչում։ Ընդդիմախոսներն այստեղից բխեցնում են հաջորդ հարցը՝ կենտրոնում դնելով 29․800 ք/կմ տարածքի հարցը, ՀՀ Կառավարությունն այդպիսով ձեռքերը լվանո՞ւմ է Արցախից։

ՔՊ-ական պատգամավորը զուտ դեկլարատիվ հայտարարություն համարեց «ձեռքերն Արցախից լվանալու» մեղադրանքը․ «Այդ հայտարարությունից անդին կա բովանդակություն, որ Արցախի խնդիրը ոչ թե տարածքի խնդիր է, այլ մարդկանց այնտեղ ապրելու՝ անվտանգության և իրավունքների հարց։ Երբ մենք Ադրբեջանից մարտին ստացանք հինգ կետերը՝ պայմանագիր կնքելու, ՀՀ-ն կարող էր այդ ժամանակ որոշում կայացնել և սկսել խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանք մարտից։ Ես՝ որպես առանձին գործիչ, այդ դիրքորոշմանն եմ հակված եղել, բայց ՀՀ պաշտոնական դիրքորոշումն այն էր, որ մենք արձագանքենք։ ԱԳՆ-ն պատասխանեց, որ 5 կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա, և հավելեց, որ Արցախի խնդիրը մնում է չհասցեագրված և պետք է հասցեագրել, պետք է անվտանգությունն ու իրավունքներն ապահովել, և դրանից բխի կարգավիճակ։ Մեծ դիլեմա է ասել, որ մարտին եթե սկսեինք աշխատել, գուցե հիմա ունենայինք պայմանագիր։ «Ձեռքերը լվանում եք Արցախից» դեկլարատիվ հայտարարության հետևում կա բովանդակություն, որն է՝ ՀՀ պաշտոնյաների՝ վարչապետի, ԱԳ նախարարի, ԱԽ քարտուղարի, ԱԺ պատգամավորների ոչ մի հանդիպում չի անցնում՝ դուրս թողնելով Արցախի ժողովրդի կյանքի և անվտանգության հարցերը»։

Պատգամավորը նշում է, որ ՀՀ-ն տարիներ շարունակ իր ունեցած ռեսուրսների զգալի մասը ներդրել է Արցախի հիմնահարցի լուծման համար և շարունակում է դիվանագիտական, քաղաքական ռեսուրսների զգալի մասը ներդնել այդ ուղղությամբ, բայց, նրա գնահատմամբ, օբյեկտիվ պատճառներով ՀՀ դերն Արցախում նվազել է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան