«Սոսկալի վիճակ է»․ Գյումրիում վառելափայտի գինը կտրուկ աճել է

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Գյումրու շուկայում վառելափայտի գները կտրուկ բարձրացել են․ 1 խմ փայտանյութը, որ դեռ մի քանի օր առաջ 22-23 հազար դրամ արժեր, դարձել է 27-30 հազար դրամ։ Գնաճին զուգահեռ նկատելի է նաև վառելափայտի դեֆիցիտ։
Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որ տարիներ շարունակ իրականացրել է «10․000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» ծրագիրը, ասում է՝ սոսկալի վիճակ է ստեղծվել։
Այս ՀԿ-ն տարեկան կտրվածքով 1000 ընտանիքի վառելափայտ է բաժանում՝ նախապես ցուցակագրելով ծայրահեղ կարիքավորներին։

«Ամենաաղքատներին վառելափայտ տրամադրում էինք ողջ ձմռան համար, կային ընտանիքներ, որոնց մի քանի անգամ ենք օգնել՝ 2-3։ Այս ընտանիքները իրենք էլ են հայթայթել վառելիք, մենք էլ մի քանի անգամ տրամադրել ենք, կարողացել են ձմռան ցրտերը հաղթահարել։

Պարտադիր թիրախավորում էինք ցրտահարման շեմին գտնվող ընտանիքներին, մոտավորապես գիտենք ովքեր են, իրենց շտապօգնության պես հասնում էինք,որ ցրտահարման ռիսկից դուրս գային, մահացածության դեպքեր չլինեին։ Մեր օգնությունը եղել է մասսայական, ցրտահարման վտանգի տակ գտնվողները հիմնականում տնակներում ապրողներ են»,- պատմեց Վահան Թումասյանը։

Ըստ նրա, հիմա լրջորեն մտահոգված են, ծրագիրը վտանգի տակ է։ Թումասյանն ասում է՝ կոչ է արել կառավարությանն այս տարի պարտադիր մասնակցություն ունենալ։ «Ամենաճիշտը պետական ծրագիրն է, մենք այս ամենը իրականացրել ենք հովանավորներով, հիմա նոր պիտի խոսենք հովանավորների հետ, տեսենք ինչ կստացվի։ Այս ծրագրի համար դեռ կուտակած ոչինչ չունենք․ ամեն տարի հենց տնակները քանդում էին, փայտ էինք կուտակում ու մինչև Նոր Տարի կուտակածն էինք օգտագործում։ Ամեն տարի այս օրը սկսում էինք ծրագիրը, այս տարի անորոշության մեջ ենք,- նշեց նա։

Արմիկ Մովսիսյան