ԵՄ-ն ծրագրում է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ Ուկրաինայի պատերազմում հավանական ներգրավվածության պատճառով

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

ԵՄ մի շարք երկրների արտաքին գործերի նախարարներ կոչ են արել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե հաստատվի Թեհրանի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին, մասնավորապես՝ ուկրաինական թիրախներին հարվածելու համար իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ իրանական անօդաչուների ցանկացած օգտագործում ռուսական հարձակումներում նշանակում է ռազմական հակամարտության սրում։ Նա նշել է, որ Ռուսաստան իրանական սպառազինության մատակարարումը փաստացի նշանակում է Թեհրանի ակտիվ աջակցություն Ուկրաինայի դեմ պատերազմին, որը սանձազերծել է ՌԴ-ն։

Դանիայի ԱԳ նախարար Յեպպե Կոֆոդն էլ ԵՄ-ին կոչ է արել վճռականորեն արձագանքել Կիևի վրա նոր օդային հարվածներին։

«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, այն է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը, ըստ երևույթին, օգտագործվում են՝ հարձակում իրականացնելու համար Կիևի կենտրոնում։ Սա վայրագություն է»,- ասել է նա։

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հայտարարել է, թե նոր պատժամիջոցներն Իրանի դեմ չեն սահմանափակվի որոշ անձանց սև ցուցակում ներառելով, եթե հաստատվի այդ երկրի մասնակցությունը Ուկրաինայում հարձակումներին։

Իր հերթին, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Բրյուսելը մտադիր է կոնկրետ ապացույցներ հավաքագրել Ուկրաինայում ռուսական հարվածների մասով Թեհրանի առնչության վերաբերյալ։

Էմմա Չոբանյան