Լեզուն՝ պայքարի միջոց․ ինչու են հայ աշակերտներն ուզում ադրբեջաներեն ու թուրքերեն սովորել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
Բոլորը

Երևանի թիվ 142 ավագ դպրոցում թուրքերենի դաս է։ Այս ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում ներառվեցին թուրքերենի և ադրբեջաներենի դասընթացներ։ Դպրոցները հնարավորություն ունեին ընտրել լեզուներից մեկն ու այն դասավանդել կա՛մ որպես 3-րդ օտար լեզու, կա՛մ որպես խմբակի դասընթաց։

Մուշեղ Խուդավերդյանը թուրքագետ է, բայց մանկավարժի կրթություն չունի։ Սա խնդիրներից մեկն է, որ դպրոցները, առարկայի ներդմանը զուգահեռ, փորձում են լուծել։ Եթե լեզուն դասավանդվում է որպես 3-րդ օտար լեզու և ոչ թե խմբակ, ապա ուսուցիչն անպայման մանկավարժի որակավորում պետք է ունենա։ Խնդիրներով, թե առանց դրանց. կրթական ծրագիրը սահմանում է՝ 2,5 տարվա ընթացքում ավագ դասարանների աշակերտները պետք է կարողանան ազատորեն հաղորդակցվել թուրքերենով կամ ադրբեջաներենով։

Ինչո՞ւ են որոշել սովորել թուրքերեն․ հարցին աշակերտներից յուրաքանչյուրն իր պատասխանն ունի։

Թուրքերենն առայժմ ուսուցանվում է բուհական միակ դասագրքով, մինչև Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնում արդեն իսկ հաստատված ծրագրով նոր դասագրքեր տպագրվեն՝ ասում է կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

Նախարարությունը բազմաթիվ գրություններ և զանգեր է ստանում համապատասխան մասնագետներից, որոնք դասավանդման ցանկություն են հայտնում, տեղեկացնում են նախարարությունից։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում 2022 թվականի մայիսին հարցում էր անցկացրել որպես 3-րդ օտար լեզու կամ խմբակ տարածաշրջանային որևէ լեզվի ուսուցում կազմակերպելու պատրաստակամության մասին: Հարցման արդյունքում ստացվել էր շուրջ 400 դրական արձագանք, որոնց մեծ մասը եղել էր ադրբեջաներենի և թուրքերենի վերաբերյալ:

Սեպտեմբերի 9-ի դրությամբ՝ 2022-2023 ուսումնական տարվա տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը մեկնարկել է ՀՀ 23 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 7-ում՝ պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 9-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն: Ուսումնական հաստատությունները նաև տեղեկացվել են, որ համապատասխան մասնագետ ունենալու դեպքում նրանք ազատ են տարածաշրջանային լեզուների ուսուցումը կազմակերպելու հարցում:

Իսկ Ադրբեջանում հայերեն ուսուցանվում է վաղուց, շատերը նույնիսկ պատրաստ են 60-120 մանաթ կամ 35-70 դոլար վճարել՝ լեզուն սովորելու համար։ Դասերն անվճար են միայն ուսանողների համար։ Լեզուն ներառված է նաև որոշ դպրոցներում։

Լեզվի իմացությունը հաճախ հակառակորդին նաև առավելություն է տալիս առցանց և իրական կյանքում։ 44-օրյա պատերազմի ժամանակ եղան դեպքեր, երբ ադրբեջանցիները ծուղակը գցեցին ու գերեվարեցին հայ զինվորներին՝ հայերեն խոսելով, բազմաթիվ են նաև դեպքերը, երբ համացանցով հակառակորդը կարևոր ռազմական նշանակության, այդ թվում՝ սպառազինության, զորամասերի ու հենակետերի տեղակայման վայրերի մասին տեղեկություններ է կորզում՝ համացանցի օգտատերերի հետ շփվելով մաքուր հայերենով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան