Տնտեսագետները շատ բարձր համաշխարհային գնաճի շրջան են կանխատեսում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Աշխարհի տնտեսագետներն առաջիկա տարիներին համաշխարհային գնաճի շատ բարձր մակարդակ են կանխատեսում։ Մինչև 2022 թվականի վերջ ամբողջ աշխարհում ապրանքների և ծառայությունների գները կարող են աճել 9,5 տոկոսով։ Նման եզրակացության են եկել Economic Experts Survey հարցման հեղինակները՝ ավելի քան 100 երկրների մակրոտնտեսագետների շրջանում Տնտեսական փորձագետների հարցման արդյունքներով, որոնք եռամսյակը մեկ անցկացնում են Մյունխենի Տնտեսական հետազոտությունների ifo ինստիտուտը և Լյուցեռնում Շվեյցարիայի տնտեսական քաղաքականության ինստիտուտը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, տնտեսագետների կողմից կանխատեսվող գնաճի մակարդակը 6,7 տոկոսային կետով գերազանցում է համաշխարհային գնաճի միջին մակարդակը վերջին 10 տարվա ընթացքում՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների, հայտարարել է ifo-ն։

Առաջիկա տարիներին գնաճի տեմպերը կպահպանվեն բարձր մակարդակի վրա, վստահ են տնտեսագետները։ 2023 թվականին այդ ցուցանիշը, նրանց կարծիքով, կարող է կազմել 7,5 տոկոս, 2026 թվականին՝ 5,0 տոկոս։

Այս թվերը ներկայացնում են առանձին երկրների միջին ակնկալվող գնաճի տեմպերը, այսինքն՝ ցուցանիշների շարքի միջնամասում գտնվող արժեքը: Այս մեթոդը կիրառվում է ակնկալվող գնաճի տեմպերի բարձր տարածաշրջանային տարբերությունների պատճառով, այսինքն՝ որոշ երկրներում և տարածաշրջաններում, ըստ կանխատեսման, դրանք զգալիորեն ավելի բարձր կլինեն, քան մնացած աշխարհում:

Հատկապես Արևելյան Աֆրիկայում հարցման մասնակիցներն այս տարի ակնկալում են գրեթե 60 տոկոս գնաճ: 2022 թվականին գնաճի չափազանց բարձր ցուցանիշներ են սպասվում նաև Հարավային Ամերիկայում և Արևմտյան Ասիայում (30-ական տոկոս) և Արևելյան Եվրոպայում (19 տոկոս): Մինչդեռ Արևմտյան Եվրոպայում այդ ցուցանիշը կարող է հասնել 7,3 տոկոսի, Հյուսիսային Ամերիկայում՝ 7,2, Հարավարևելյան Ասիայում՝ 5,6 տոկոսի։

Հարցմանը մասնակցել են 129 երկրների 1․687 տնտեսագետներ:

Տաթև Ֆռանգյան