Աթենքն Անկարային մեղադրել է «92 մերկ ու կապտած» միգրանտների սահմանային գետով ուժով Հունաստան մղելու համար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Աթենքը հայտարարել է, որ 92 միգրանտների՝ «մերկ ու կապտած», բռնի ուժով Թուրքիայից Հունաստան են տեղափոխել Եվրոս գետով։ Այս մասին գրում է AFP-ը, որիվ վկայակոչում է Turkish Minute-ը։

ԵՄ սահմանային Frontex գործակալությունը AFP-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է միգրանտների խմբի ժամանումը այնպիսի պայմաններում, որոնք, Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, «անմարդկային» են եղել։

«Frontex-ի սպաները հայտնել են, որ միգրանտներին գտել են գրեթե մերկ, իսկ որոշներին՝ նկատելի վնասվածքներով»,- ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Պաուլինա Բակուլան։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով կազմակերպությունն էլ նշել է, որ «խորապես վշտացած է 92 մարդու ցնցող հաղորդումներով և պատկերներով, որոնք, ըստ տեղեկությունների, հայտնաբերվել են թուրք-հունական ցամաքային սահմանին մերկ վիճակում»։

Բակուլան ասել է, որ Frontex-ի սպաներն աշխատել են Հունաստանի իշխանությունների հետ՝ միգրանտներին (հիմնականում՝ աֆղաններ և սիրիացիներ) անհապաղ օգնություն ցուցաբերելու համար: Նա նշել է, որ կազմակերպությունը տեղեկացրել է իրավունքների հնարավոր խախտման մասին:

Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Թակիս Թեոդորիկակոսը մեղադրել է Թուրքիային «անօրինական ներգաղթը գործիքավորելու» համար՝ հարևանների միջև միգրացիայի վերաբերյալ վերջին մեղադրանքների շարքում: Նա նշել է, որ միգրատները պատմել են, թե ինչպես են թուրքական բանակի երեք մեքենաներով իրենց տեղափոխել  գետաբերան, որը բնական սահման է երկու երկրների միջև։

Թուրքիայի նախագահականը հերքել է այս մեղադրանքները։

«Մենք հորդորում ենք Հունաստանին՝ հնարավորինս շուտ հրաժարվել փախստականների նկատմամբ կոշտ վերաբերմունքից, դադարեցնել Թուրքիային ուղղված անհիմն և կեղծ մեղադրանքները»,- թվիթերում գրել է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության գրասենյակի տնօրեն Ֆահրեթթին Ալթունը։

Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Իսմայիլ Չաթաքլըն կոչ է արել Հունաստանին դադարեցնել այն, ինչ ինքն անվանել է «մանիպուլյացիա և անազնվություն»։

Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին էլ միջադեպը որակել է որպես «ամոթ քաղաքակրթության» համար։

Էմմա Չոբանյան