Հայաստանը 20 մեդալ է նվաճել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում

Լուրեր

25.11.2026 | 16:28
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. գործն արդեն դատարանում է
25.11.2026 | 16:17
«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր
25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
25.11.2026 | 15:12
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
25.11.2026 | 15:10
Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց // Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ հաշիվ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 15:07
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
25.11.2026 | 15:02
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ-մարզուհի 3 օր շարունակ պայքարել է 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:

Հայաստանի հավաքականները բավական հաջող ելույթներ են ունեցել աշխարհի առաջնությունում և նվաճել 20 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե:

Երևանում անցկացված առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը։ Պատանի մարզիկն իր այս հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաներին։ Նորընծա չեմպիոնին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ սպասելիքները, միանշանակ, գերազանցվել են. «Առաջնության մեկնարկին կանխատեսում էի, որ կկարողանանք 15 մեդալ նվաճել, բայց մրցումային երկրորդ օրը մեր մարզիկներն արդեն այդ թիվը գերազանցեցին։ Սա իսկապես գոհացնող արդյունք է։ Սամբոն այն մարզաձևն է, որտեղ մենք միշտ լավ արդյունքներ ենք գրանցել և շարունակելու ենք գրանցել»։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ևս մեր թիմերի արդյունքները գոհացնող է համարել: Հայրապետյանը նաև նշել է՝ միջազգային գործըկերները տպավորված են Հայաստանում կազմակերպված մրցաշարով․ «Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները խոստովանում են, որ նմանօրինակ առաջնություն՝ թե՛ կազմակերպչական առումով, թե՛ բացման գեղեցիկ արարողությամբ, երբևէ չէին տեսել։ Այս առաջնությունը, իսկապես, հավակնում է պատմության մեջ լավագույներից մեկը համարվելու, և մենք շատ հպարտ ենք այդ առիթով»։

Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին: Միջոցառումն ուղեկցվել է ձայնային և լուսային գեղեցիկ շոու ծրագրով, որի ընթացքում ներկայացվել են հայկական մշակույթն ու արվեստը: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում հայ նշանավոր և անվանի գործիչներին:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ Հայաստանն այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է ընդունում խոշոր մարզական մրցաշար. «Սամբոն Հայաստանում շատ լուրջ ավանդույթներ ունի: Հետաքրքիր է նաև, որ սամբոն ստեղծվել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից և որպես մարզաձև՝ հայկական կոխ ըմբշամարտի տարրեր է պարունակում»:

Նախարարի տեղակալն անդրադարձել է այս մարզաձևում նշանակալի հաջողություններ գրանցած հայ մարզիկներին. «1981 թվականին Գառնիկ Հովհաննիսյանն առաջին անգամ նվաճեց սամբոյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մեր մարզիկները բազմիցս բարձր են պահել նախ Խորհրդային Միության, ապա անկախ Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը: 12 մարզիկ, այդ թվում՝ երկու կին՝ Քրիստինե Նաջարյանն ու Արևիկ Կարապետյանը, տարբեր տարիների արժանացել են սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչմանը: Նրանցից շատերը նաև Եվրոպայի չեմպիոններ են»:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը և այլք:

Առաջնության շրջանակում անցկացվել է նաև սպորտ+բիզնես ֆորումը, որի ընթացքում քննարկվել են սպորտային մարքեթինգին վերաբերող խնդիրներ»,- ասված է հաղորդագրությունում։