2 մլն դրամ․ Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափով կաշառք վերցնելու համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի և այլ անձանց կողմից համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահատվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրվագներ, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյաներ Գ. Մ.-ն և Դ. Մ.-ն, իրենց մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի պաշտոնակատար Հ. Ա.-ի և այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր շուրջ 5,6 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 11 հողատարածքներ:

Բացի այդ, Հ. Ա.-ն իր մտերիմ Գ. Մ.-ի և նրա ներկայացրած անձի՝ Ծ. Գ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող 209 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասի վերաբերյալ կազմված կադաստրային գործում առկա կեղծ փաստաթղթերը ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ ապօրինի մուտքագրելու գործընթացը կազմակերպելու համար 2020 թվականին Գ. Մ.-ից ստացել է 2 մլն ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2020 թվականի ապրիլի 9-ին վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը Հ. Ա.-ի կազմակերպմամբ մուտքագրվել են կադաստրային գործերի էլեկտրոնային համակարգ, որտեղ ներառվել են տեղեկություններ այն մասին, թե իբր հողամասի սեփականատեր է հանդիսանում Ծ. Գ.-ն:

Դրանից բացի, պաշտոնատար անձ Հ. Ա.-ն, տեղեկացված լինելով, որ Գ. Մ.-ն արդեն իսկ անմիջական մասնակցություն է ունեցել խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի հողամասերի հափշտակությանը, ինչպես նաև քաջատեղյակ լինելով մի շարք հողամասերի կադաստրային գործերում առկա կեղծ փաստաթղթերի առանձնահատկությունների մասին, Գ. Մ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2021 թվականի ընթացքում ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում ապօրինի կերպով որպես նշված հողամասերի սեփականատերեր է մուտքագրել տարբեր անձանց տվյալներ:

Հ. Ա.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 2,343,611,164 ՀՀ դրամ արժողությամբ 5 հողամասեր դուրս են բերվել պետության հաշվեկշռից և անցել այլ անձանց տնօրինության տակ:

Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ընդհանուր առմամբ, հիշյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 11 անձի: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ: