Գավառում բացվեց «Երիտասարդների տուն»․ այնտեղ ոչ ֆորմալ կրթություն կստանան նաև մանկատան սաները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

21.12.2025 | 17:38
Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
21.12.2025 | 13:04
24-ժամյա վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքում
21.12.2025 | 12:59
Ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան
21.12.2025 | 12:17
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը դատապարտվել են 17 տարվա ազատազրկման
21.12.2025 | 11:32
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում
21.12.2025 | 11:11
«Ինտերը», «Յուվենտուսը» և «Նապոլին» հետևում են Սպերցյանի խաղին․ գործակալ
21.12.2025 | 11:08
Պուտինը պատրաստ է բանակցել Մակրոնի հետ Ուկրաինայի շուրջ․ Պեսկով
21.12.2025 | 10:23
Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ Գավառի համայնքապետարանի աջակցությամբ պաշտոնապես բացվեց «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը։ Այն ոչ ֆորմալ կրթություն ապահովող կարևոր կառույց է, որտեղ հաճախում են Գավառի ու հարակից համայնքների 12-18 տարեկան շուրջ 150 պատանիներ։

Սա թվով արդեն 5-րդ երիտասարդների տունն է Հայաստանի Հանրապետությունում․ առաջինը հիմնվել է Գյումրիում՝ 2018 թվականին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Եվրամիության աջակցությամբ՝ ոչ ֆորմալ կրթություն ապահովելով տարեկան 750-800 երեխաների համար։ Գյումրիին հաջորդել էին Սպիտակը, Էջմիածնը, Արմավիրը։

Գավառի կենտրոնի բացման ժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն ասաց․ «Շատ կարևոր է նման վայրերի գոյությունը, երբ տեսնում ես դեռահասները, երիտասարդները կարիք ունեն նման վայրեր այցելելու․ դպրոցից, իրենց հիմնական զբաղմունքից հետո հավաքվելու, միասին խաղալու, զբաղվելու, ինչ-որ բաներ քննարկելու, միգուցե՝ բանավիճելու, համատեղ հետաքրքիր նախագծեր ունենալու, բայց և աջակցություն ստանալու։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը սատարելու է այս գործընթացը․ «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ արդեն բացել ենք 5 նման կենտրոններ Հայաստանի տարբեր վայրերում և կշարունակենք համագործակցել թե՛ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի», թե՛ այլ կազմակերպությունների հետ, որպեսզի Հայաստանի տարբեր համայնքներ ունենան այսպիսի ապահով վայրեր»։

Նա նշեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կշարունակեն հասկանալ, թե ինչպես զարգացնեն երիտասարդների նախաձեռնողականությունը։

Գավառի փոխհամայնքապետ Գրիգոր Դաշտոյանն էլ շեշտեց, որ այս կառույցը ոչ միայն կարևոր է երիտասարդների դեր բարձրացման և համայնքային կյանքում նրանց ներգրավելու առումով, այլև համայնքում ներառականությունն ապահովելու տեսակետից, բացի այդ՝ այն ծառայելու է նաև Գավառի մանկատանը։

«Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ իր ելույթում ասաց․ «Շուրջ 14 տարի է՝ ինչ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն» աշխատում է Հայաստանում՝ իրականացնելով երիտասարդակենտրոն աշխատանք՝ 14-30, իսկ վերջին մոտ 7 տարին՝ 13-18 տարեկանների համար։

Մեր տարբեր գործընկերությունների շրջանակում փորձեցինք հասկանալ, թե ավելի զարգացած ու քաղաքակիրթ երկրներում ինչպիսի մոդելներ կան երիտասարդների հետ աշխատանքում և սկսվեցին մեր ճանապարհորդությունները տարբեր երկրներ, ուսումնական այցերը։

Բաց երիտասարդական կենտրոնները հիմնական, կարևորագույն մոդելներից էին, որոնց մշտապես հանդիպում էինք։ Եվ երբ 2018 թվականին այս մասին սկսեցինք ավելի բացեիբաց խոսել և Եվրոպական Միության հետ համագործակցությամբ փորձեցինք կյանքի կոչել «Գյումրիի երիտասարդների տան» գաղափարը, շատերը թերահավատ էին այս ամենին։
Ընդամենը մեկ տարի աշխատելով՝ ականատես եղանք կենտրոնի գործունեությանը, տարեկան շուրջ 700 պատանիներ և երիտասարդներ առօրյա գրաֆիկով ստանում են ծառայություններ կրթության, ազատ ժամանցի, մասնագիտական կողմնորոշման, առողջ ապրելակերպի, և սա համայնքում դրական փոփոխություն էր։

Հուրախություն մեզ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որի հետ մենք ունենք հիանալի համագործակցություն, հավատացին այդ առաքելությանը և սատար կանգնելով մեզ՝ արդեն 4 տարի է՝ ինչ Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներում սկսել ենք կյանքի կոչել մեզ համար ժամանակին երազանք հանդիսացող և այսօր դեռ շատ համայնքների պատանիների համար երազանք մնացող «երիտասարդների տան» գաղափարը։

Կենտրոնները ստեղծվում են այն համայնքներում, որտեղ համայնքային և մարզային իշխանությունները սատարում են գաղափարը։ Սատարելը պարազապես ողջունելը չէ, համայնքապետարանները տրամադրում են անհատաույց տարածքներ և կենտրոնի ստեղծման և գործարկման որոշակի ժամանակ անց ամբողջապես իրենց վրա են վերցնում կենտրոնի պահպանման և գործարկման ծախսերը»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Նա նշեց, որ նման կենտրոնների հիմնադրմամբ նպատակ ունեն համայնքներում իրավագիտակից, զարգացած, լայն աշխարհընկալում ունեցող երիտասարդների կրթելը, որոնք նպաստում են իրենց համայնքն ավելի բարեկեցիկ դարձնելուն։

Նախքան պաշտոնական բացումը «Գավառի երիտասարդների տունն» արդեն 1 ամիս գործում է «Այստեղ այցելում են նաև Գավառի մանկատան սաները, որոնք մեզ համար անչափ կարևոր են, և ինչպես տիկինին Վայգանդը նշեց՝ այն ապահով տարածք է, որը հասանելի է բոլոր պատանիներին։ Մեծ ջանքեր են ներդրվել, որ կենտրոնը հարմարեցված լինի նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր պատանիների և երիտասարդների համար», -տեղեկացրեց Արթուր Նաջարյանը։

Արմիկ Մովսիսյան