Բուհերի շահառուներին փաստի առաջ կանգնեցնելը փոփոխությունների ամենավատ տարբերակն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

«Կրթության համակարգում փոփոխությունները պետք է լինեն խորքային, դրանց պետք է մասնակցեն շահառուները: Նրանց փաստի առջև կանգնեցնելը փոփոխությունների ամենավատ եղանակն է. դա կհանգեցնի անվստահության մթնոլորտի ձևավորմանը»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` անդրադառնալով Վ. Բրյուսովի անվան համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի միավորման նախագծին:

Նա շեշտում է` եթե կառավարությունը դժգոհ է այդ բուհերում տիրող իրավիճակից` պետք է հիշի, որ դրանք կառավարվել են իր լուծումներով, և, միգուցե, այդ մոտեցումներն են սխալ. «Կառավարությունը պետք է պատրաստ լինի քննարկման արդյունքում մոտեցում փոխելուն: Հանրությունը պետք է անուններով իմանա` ովքեր են բուհերի ռեֆորմատորները, ովքեր են պատասխանատուները: Այսօր բուհերն ակադեմիական ազատություն չունեն, այդ պատճառով էլ փաստի առաջ են կանգնել, հակառակ դեպքում ուժ կունենային, և նրանց հետ այս կերպ հնարավոր չէր լինի խոսել»:

Աշոտ Բլեյանը խոսում է նաև հանրակրթության խնդիրներից: Նրա համոզմամբ` պետք է բացել ճանապարհը դեպի հանրակրթություն. «Մենք ուսուցիչների արհեստական դեֆիցիտ ենք ստեղծում: Այդ եզրահանգման եմ գալիս ուսումնական պլանները, նորմատիվ ակտերը ուսումնասիրելուց հետո: Օրինակ` կամավոր ատեստավորումը մանկավարժական կրթության անտեսումն է»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն անդրադառնում է նաև Հայաստանում ուսուցիչների ցածր աշխատավարձի խնդրին. «Ուսուցիչների աշխատավարձը անթույլատրելի ցածր է: Ինքնահարգանք ունեցող մասնագետը գտնում է այլ բնագավառ, որտեղ ավելի բարձր աշխատավարձով է աշխատում: Մինչդեռ ուսուցչի «աչքը չպետք է դուրս լինի», նա պետք է զբաղված լինի իր աշխարհով»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան