Ավարտվել է երկու տասնյակից ավել անձանցից և ֆինանսական կազմակերպություններից կատարված համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը

Լուրեր

04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Քննությամբ հիմնավորվել է, որ 36-ամյա տղամարդը՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարելով տարբեր անձանց և ներկայանալով որպես Հայաստանում գործող բանկի աշխատակից, տարբեր պատրվակներով խնդրել է վերջիններիս տրամադրել իրենց անձնական տվյալները և հասանելիություն ստանալով նշված անձանց էլեկտրոնային դրամապանակներին, դրանց միջոցով վերջիններիս անվամբ կնքել է վարկային պայմանագրեր և նրանց էլեկտրոնային դրամապանակին կցված բանկային քարտերից կատարել ընդհանուր 3.993.800 ՀՀ դրամ հափշտակություն, որից հետո գումարները փոխանցելով իր կողմից օգտագործվող տարբեր բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին հափշտակել է այն:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում առցանց հավելվածով պատվիրված տաքսի ծառայության միջոցով, իրականացրել է երթեր, որոնց ընթացքում, տարբեր պատրվակներով տիրացել է ավտոմեքենաների վարորդների անվամբ բացված էլեկտրոնային դրամապանակների տվյալներին, ինչից հետո այդ դրամապանակների օգտագործմամբ վարորդների անվամբ տարբեր ընկերություններում առցանց եղանակով ձևակերպելով վարկային պայմանագրեր հափշտակել է շուրջ 1.157.800 ՀՀ դրամ:

Այսպիսով իր հանցավոր գործունեության արդյունքում հիշյալ տղամարդը հափշտակել է շուրջ 5.200.000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-362-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ»,- ասված է հաղորդագրությունում։