Հայտնի են դպրոցականների 2022-2023 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլերի ժամկետները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են երեք՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական) փուլերով, որոնք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը:

Առաջին փուլն անցկացվում է դպրոցում, որին կարող է մասնակցել ցանկացած սովորող՝ այդ մասին տեղեկացնելով դպրոցի տնօրինությանը: Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է 2022 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Դպրոցականների օլիմպիադայի առաջին փուլի արդյունքները չեն բողոքարկվում:

Երկրորդ փուլն անցկացվում է մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) սահմանած վայրում 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին: Հանրապետական կազմկոմիտեի որոշման համաձայն՝ երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները: Օլիմպիադայի երկրորդ փուլի աշխատանքների արդյունքների բողոքարկումը կատարվում է օլիմպիադայի անցկացման վայրում՝ առարկայական հանձնաժողովի նշանակած ժամին: Երկրորդ փուլի հաղթողները պարգևատրվում են մարզպետարանների (Երևանում՝ քաղաքապետարանի) դիպլոմներով և գովասանագրերով:

Նշենք նաև, որ «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադային մարզային փուլն անցկացվում է տեսական և գործնական փուլերով:

Երրորդ փուլն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած վայրում 2023 թ. փետրվարի 17-ից մինչև մայիսի 15-ը: Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները` համաձայն հանրապետական կազմկոմիտեի որոշման: Օլիմպիադայի երրորդ փուլի աշխատանքների արդյունքների բողոքարկումը կատարվում է օլիմպիադայի անցկացման վայրում՝ առարկայական հանձնաժողովի նշանակած ժամին: Երրորդ փուլի մասնակիցներին տրվում են օլիմպիադայի մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները պարգևատրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով: Օլիմպիադայի երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադաների ՀՀ թիմի հավակնորդներ:

«Ֆիզիկա», «Քիմիա», «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն» առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլերն անցկացվում են տեսական և գործնական, իսկ «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներինը՝ երկու տեսական փուլերով:

Դպրոցական օլիմպիադային մասնակցող աշակերտների անվանացուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և օլիմպիադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում»,- ասված է հաղորդագրությունում։