Ամերիկայի հայկական, հրեական, հունական և քրդական համայնքների ներկայացուցիչները Մեհմեդ Օզի նախընտրական գրասենյակի առջև բողոքի ցույց են իրականացրել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական, հրեական, հունական և քրդական կազմակերպությունների համայնքային կոալիցիան հոկտեմբերի 12-ին բողոքի ցույց է անցկացրել Փենսիլվանիայում առաջադրված սենատորի թեկնածու, ազգությամբ թուրք նախընտրական կենտրոնական գրասենյակի առջև։ Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացի Մեհմեդ Օզին նշանավոր է Հայոց եւ Հունաց ցեղասպանությունների մերժմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ անձնական ջերմ հարբերություններով, թուրքական իշխանությունների հետ բիզնես-կապերով․ տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

«Բողոքի ցույցի կազմակերպիչներն էին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Հայ դատի ԱՄՆ Արևելյան ափի հանձնախումբը, Փենսիլվանիայի Հայ դատի տեղական հանձնախումբը, Ամերիկա-հունական առաջնորդության խորհուրդը և ռաբի Շմուլեյ Բոթիչը, ով ղեկավարում է «Համաշխարհային արժեքների ցանց» կազմակերպությունը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն արդեն տևական ժամանակ պայքարում է Մեհմեդ Օզի ընտրարշավը ձախողելու ուղղությամբ, ի թիվս այլնի նաև մատնանշելով, որ նրա ընտրությունը վտանգ է ներկայացնում նաև ԱՄՆ ազգային անվտանգության համար։

Բողոքի ցույցի ժամանակ ելույթ են ունեցել և Հայոց ցեղասպանության ժխտողականությունն ու Օզի քաղաքական վարքը դատապարտել Հայ դատի Փենսիլվանիայի հանձնախմբի համանախագահներ Լորիկ Բարոնյանը, Նորա Գզիրյանը և Կարինե Շամլյանը, ռաբի Շմուլեյ Բոթիչը, Ֆիլադելֆիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Ներսես քահանա Մանուկյանը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։

Բողոքի միջոցառման առթիվ հայտարարություն էր տարածել Մեհմեդ Օզի մրցակից-թեկնածու, Փենսիլվանիայի լեյտենանտ-նահանգապետ Ջոն Ֆեթերմանը՝ համերաշխություն հայտնելով ցուցարարներին։ Ֆեթերմանը մասնավորապես նշել է․ «Ես՝ որպես Փենսիլվանացի, ողջունում եմ 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից վաղուց ուշացած Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ 2021 թվականին՝ նախագահ Բայդենի կողմից ճանաչումը: Որպես ԱՄՆ սենատոր, ես կշարունակեմ աջակցել այս ոճրագործության մասին հանրային կրթության խթանմանը։ Մյուս կողմից, խորապես մտահոգիչ է, որ Օզը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես աջակցում եմ նրանց, ովքեր բողոքում են Օզի շարունակական և նողկալի լռության դեմ: Սա կարևոր խնդիր է, և Օզի կողմից դրա ընդունումից հրաժարվելը և՛ վիրավորական է, և՛ պարսավելի»:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ու գործընկեր համայնքային կազմակերպությունները շարունակում են աշխատանքը՝ կանխելու Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ»,- ասված է հաղորդագրությունում։