ՏԿԵ փոխնախարարն ու Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները քննարկել են ճանապարհային ոլորտի խնդիրները

Լուրեր

09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչներին՝ Բերենժեր Կալամանի գլխավորությամբ․ հայտնում են ՏԿԵՆ-ից:

«Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԶՖԳ-ի հետ համագործակցության ընդլայնումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհային ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները, ոլորտի զարգացման հեռանկարները:

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ կարևոր է տեղական նշանակության ճանապարհային ցանցի հիմնախնդիրների վերհանումը, այդ խնդիրների լուծումը և ցանցի վերականգնումը, որն էական ազդեցություն կունենա համայնքներում բնակիչների կենսամակարդակի բարելավմանը։

Նախարարի տեղակալը խոսել է նաև ճանապարհային անվտանգության հիմնախնդիրներից և հավելել, որ ճանապարհների անվտանգության խնդիրների լուծումներն առաջնային են Կառավարության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող կարևոր նշանակության այլ հարցեր ևս»,- ասված է հաղորդագրությունում։