Զելենսկին կոչ է արել բացառել Ռուսաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական ներխուժման հետևանքով հարյուրավոր մշակութային օբյեկտներ են վնասվել։ Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել բացառել Ռուսաստանին կազմակերպությունից այն պատճառով, որ ռուսական ռազմական հարվածները վնասել են հարյուրավոր մշակութային վայրեր Ուկրաինայի ամբողջ տարածքում, գրում է VOA-ն։

ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված իր ուղերձում Զելենսկին հայտարարել է նաև, որ Ուկրաինան առաջարկել է սևծովյան Օդեսա քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել։

Նրա խոսքով՝ փետրվարի 24-ին ռուսական ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայում վնասվել են 540 «մշակութային ժառանգության օբյեկտներ, մշակութային հաստատություններ և կրոնական շինություններ»։

«Ինչո՞ւ են Ռուսաստանի ներկայացուցիչները դեռ ձեր կազմում։ Ի՞նչ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ում»,- հարցրել է նա։

Ներկայում Ռուսաստանը նախագահում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն, որը, ըստ Ուկրաինայի նախագահի, «արժեզրկում է ինքնին հաստատությունը՝ նրա կշիռն ու հեղինակությունը»։

Տաթև Ֆռանգյան