Արամ Սիմոնյանը տեղափոխվել է հիվանդասենյակ․ վիճակը կայուն է

Լուրեր

13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
Բոլորը

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով երեկ տեղափոխվել էր Նորք-Մարաշ բ/կ, արդեն հիվանդասենյակում է, նրա առողջական վիճակը գանահատվում է կայուն։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնից՝ դժվարանալով նշել, թե երբ Սիմոնյանը դուրս կգրվի հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ-ում բողոքի ակցիա էր, ուսանողները պահանջում էին Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Վերջինս երեկ հանդիպել էր ուսանողներին, ժամեր տևած քննարկումից հետո, երբ փորձել էր հեռանալ, Սիմոնյանի ճանապարհն ուսանողները փակել էին ու նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Ավելի ուշ ճնշման տատանում էր ունեցել և ԵՊՀ էր հրավիրվել շտապօգնություն։

Ժամեր անց էլ հայտարարվել էր, որ Արամ Սիմոնյանին հոսպիտալացրել են։

Այսօր ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը Factor.am-ին հայտնել էր, որ Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է նախակաթվածային ախտորոշմամբ, որի զարգացումը հնարավոր է եղել կանխել։ Ի դեպ, բողոքի ակցիան, Արամ Սիմոնյանի առողջական վիճակը հաշվի առնելով, ուսանողները դադարեցրել են՝ առողջություն մաղթելով Արամ Սիմոնյանին, սակայն նաև պնդելով, որ իրենց պահանջներից չեն հրաժարվի:

Լիլիթ Շաբոյան