Կայացել է միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում՝ Մատենադարանի դահլիճում, կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Բացման խոսքով հանդես է եկել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը։ Նա անդրադարձել է միջոցառման կարևորությանը, նշել, որ օլիմպիադային մասնակցել են աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններ: «Մինչ այս շատ ուսանողներ ու երիտասարդ մասնագետներ են մասնակցել այս միջոցառմանը, որտեղից վերադարձել են ոչ միայն տեխնիկական փորձով, այլև շատ կարևոր կապեր են ստեղծել, ձեռք են բերել ընկերներ տարբեր երկներից»,- ասել է Երվանդ Զորյանը:

Մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Նախարարը նշել է, որ մասնագիտական օլիմպիադաները շնորհալի երիտասարդների կարողություններն ու հետաքրքրություները բացահայտելու կարևոր միջոց են հատկապես ճշգրիտ գիտությունների ոլորտում, ինչի զարգացումն ու առաջընթացը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։

«Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան մեր երկրում է համախմբել այս բնագավառում իրենց ապագան տեսնող երիտասարդներին ամբողջ աշխարհից:
Ուրախալի փաստ է, որ օլիմպիադայի մասնակիցների և երկրների քանակի աշխարհագրության աճ ունենք, և վստահ եմ, որ հենց այս երիտասարդները, ովքեր մասնակցում են այս միջոցառմանը, լինելու են ոլորտի լավագույն և փայլուն ներկայացուցիչներն ու նորարարները»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն իր խոսքում կարևորել է դպրոցական օլիմպիադաներից բացի ուսանողական և համալսարանական օլիմպիադաների անցկացումը։ Նա ընդգծել է այն փաստը, որ Հայաստանն է այս օլիմպիադայի նախաձեռնողն ու կազմակերպիչը և առաջարկի դեպքում՝ այլ ուղղություններով ևս միջազգային օլիմպիադաներ կկազմակերպվեն։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ իր խոսքում նշել է, որ այն երկրները, որտեղ միկրոէլեկտրոնային ինդուստրիան կայացած չէ, այդ երկրները չունեն տեխնոլոգիական անկախություն։ Հայաստանն այդ անկախության ճանապարհին է, և այս ոլորտի զարգացումը շատ լուրջ դիվիդենտներ կբերի նաև մեր երկրին։

Այնուհետև օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարել է 17-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողների անունները։ Առաջին մրցանակին է արժանացել Արգենտինայի, երկրորդ մրցանակին՝ Սերբիայի, երրորդ մրցանակը կիսել են Բրազիլիայի և Հայաստանի մասնակիցները։

Միջոցառումն ամփոփել և հաղթողներին ու մասնակիցներին իր խոսքն է ուղղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հակոբ Արշակյանը.

«Ուզում եմ շնորհավորել Սերբիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, մեր հաղթողներին և բոլոր մասնակիցներին։ Ուզում եմ քաջալերել, որպեսզի, հաջորդ տարի նույնպես մասնակցեն, իրենց մասնակցությամբ ուժեղացնեն, ծավալով մեծացնեն այս օլիմպիադան, և իրենց ընկերներին ու գործընկերներին նույնպես մասնակից դարձնեն»։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ։ Այս տարի օլիմպիադային մասնակցել են 12 երկրների 307 ներկայացուցիչներ Հայաստանից, Արգենտինայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։ Առաջին փուլը տեղի է ունեցել միաժամանակ 12 մասնակից երկրներում։ Երկրորդ՝ եզրափակիչ փուլն, անցկացվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ փուլ անցած 12 երկրներից 24 մասնակիցներ պայքարել են գլխավոր մրցանակների համար։