ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարարի հետ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 3-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարար Լիիսա֊Լի Պակոստայի հետ: ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը:

«Կողմերն ընդգծել են, որ երկկողմ այցերը կնպաստեն ոլորտային հարաբերությունների խորացմանը, մասնավորապես թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ուղղություններով, հնարավորություն կընձեռեն խորացնել փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը՝ նպաստելով Հայաստանի և Էստոնիայի միջև երկարաժամկետ, կայուն գործընկերության ձևավորմանը:

Այցի շրջանակում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է այցի օրակարգով նախատեսված մի շարք այլ հանդիպումների և քննարկումների:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Էստոնիայի կառավարության ՏՀՏ համակարգման գործընթացներին, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության գործարկման մեխանիզմներին, Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի` (ESTDEV) միջազգային զարգացման համագործակցության նախագծերին ու պետական ծառայությունների մատուցման համար գլոբալ օգտագործվող մեթոդաբանությանն և գործիքակազմին և այլ հարցերի:

Պատվիրակությունն այցելել է նաև Պետական տեղեկատվական համակարգի մարմին (RIA), որտեղ Կիբեռանվտանգության, տեղեկատվական համակարգի մարմնի (RIA) տնօրեն Գերտ Աուվարտի հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի տեխնոլոգիաների և սպառնալիքների շարունակական զարգացմանը, կիբեռանվտանգության իրավիճակին և կառավարման գործընթացներին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: