Դավիթ Առուշանյանը Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել

Լուրեր

01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Բոլորը

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Այս ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ինքը Առուշանյանը։

«Այսօր Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում եմ գրել։ Այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ Ազգային ժողովում։ Իմ պաշտոնավարման ընթացքում եկել եմ այն եզրահանգման, որ իներցիոն կառավարումից խուսափելու համար անհրաժեշտ է կառավարման նոր համակարգեր ներդնել, չվախենալ ռեֆորմներից (ինչքան էլ դրանք ցավոտ լինեն), չառաջնորդվել անձնական ամբիցիաներով. նշվածին մասամբ հասել եմ։

Ի հեճուկս բոլոր հուշագրերի՝ շատ կարևոր է գործել միասնական թիմով՝ հակառակ դեպքում ունենալու ենք մասնատված կառավարում, որը շատ դեպքերում խոչընդոտում է ծրագրերի իրականացմանը և անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար։ Իմ աշխատանքի ընթացքում մեծ դեր է ունեցել մեր թիմը, որը վստահել և աջակցել է ինձ իմ նախաձեռնություններում։ Մենք համախմբված ենք մեկ գաղափարի շուրջ և վստահ քայլերով գնում ենք առաջ։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց համարել են թիմի անդամ և կանգնել իմ կողքին. վստահեցնում եմ՝ ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ։ Հաջողություն եմ մաղթում իմ բոլոր գործընկերներին, պարոն Պապիկյանին և պարոն Սամսոնյանին՝ այս բարդ և պատասխանատու գործում։ Ավագանու առաջին նիստի ժամանակ ես ասել եմ հետևյալը.《Ուզում եմ նաև կարևորել ընդդիմության դերը։ Յուրաքանչյուր իշխանություն իր աշխատանքում հաջողում է միայն կառուցողական ընդդիմություն ունենալու պարագայում և համոզված եմ, որ մենք աշխատելու ենք միասին միայն ի շահ քաղաքի և կեղծ օրակարգերը չեն խոչընդոտելու Գյումրու զարգացմանը, քանզի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության միակ նպատակը լինելու է դա》։

Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին՝ այս խոսքերը ճիշտ ընկալելու և համատեղ աշխատանքի համար։ Սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ ձեզ՝ ձեր վստահության և գնահատականի համար։ Ուզում եմ նշել, որ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը և անկախ ձեզանից դուք միշտ մասնակցել եք իմ կառավարման գործընթացին՝ բարձրաձայնելով իմ թերացումները և դրական գնահատելով արվածը, որը ուժ և վստահություն է տվել ինձ նոր ծրագրերի իրականացման համար։ Այս ընթացքում մեր թիմով շատ ծրագրեր հասցրեցինք անել, բայց շատերն էլ մնացին անավարտ, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Հավաստիացնում եմ, որ ես և իմ գործընկերները շարունակելու ենք բոլոր կիսատ թողած ծրագրերը և ավելին՝ օգտագործելով օրենքով ինձ տրված լիազորությունները, աշխատանքս օրենսդիրում միտված է լինելու ի նպաստ մեր քաղաքի զարգացմանը և պատվախնդիր գյումրեցու համար արժանապատիվ կյանքի ապահովմանը։ Չէ՞ որ Գյումրին բոլորիս ՏՈՒՆ-ՔԱՂԱՔՆ է»,-նշված է գրառման մեջ։