Վահագն Հովակիմյանը, մասնակցելով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր թեկնածության քվեարկությանը, խախտել է օրենքը, ինչն անընդունելի է․ հայտարարություն

Լուրեր

25.11.2026 | 14:17
Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար
25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վահագն Հովակիմյանը, անձամբ մասնակցելով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր իսկ թեկնածության քվեարկությանը, խախտել է «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը։ Այս մասին ասվում է մի շարք ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրել է խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին, որը դեռևս չսկսած իր պաշտոնավարումը, այս քվեարկությանը մասնակցելով` թույլ է տալիս շահերի բախում։

«ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ ՀՀ ԱԺ-ն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի ընտրության հարցը:

ՀՀ ԱԺ-ի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ 65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 65-ը:

Վահագն Հովակիմյանը, անձամբ մասնակցելով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր իսկ թեկնածության քվեարկությանը, խախտել է «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ այն է.

«Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեև ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև` պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների, ինչպես նաև որպես Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի»:

Խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրել է խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին, որը դեռևս չսկսած իր պաշտոնավարումը, այս քվեարկությանը մասնակցելով` թույլ է տալիս շահերի բախում։ Վահագն Հովակիմյանը, լինելով պատգամավոր, միաժամանակ ընտրվում է ԿԸՀ նախագահի պաշտոնում՝ օգտագործելով իր պատգամավորական լիազորությունները իրեն այդ պաշտոնում հաստատապես ընտրելու համար՝ ՔՊ միասնական ձայներին ավելացնելով իր վճռորոշ ձայնը (ընտրության համար անհրաժեշտ է եղել առնվազն 65 ձայն)։ Նման գործընթացով Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրելով` վտանգի տակ է դրվելու նոր ձևավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանասիրությունից և անկողմնակալությունից:

Վահագն Հովակիմյանի դրսևորած վարքագիծը անընդունելի է ակնկալվող հանրային բարձր հեղինակություն վայելող և սահմանադրական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի համար, ստվերում է ԿԸՀ ձևավորման գործընթացը և կառույցի հեղինակությունը, խաթարում է հանրային վստահությունը դրա նկատմամբ։

Ի լրումն սույն թվականի հոկտեմբերի 4-ի մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից «Իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցման դատապարտման մասին» հայտարարությանը` անհրաժեշտ ենք համարում դիմել ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին` ԱԺ պատգամավոր և ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի կողմից «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով պատգամավորի շահերի բախմանն առնչվող պահանջների խախտման հարցը քննարկելու նպատակով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու կոչով։

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից սահմանադրական մարմինների բարձրագույն պաշտոններում բարեվարքության նման հատկանիշներ դրսևորող քաղաքական պաշտոնյաների առաջադրումը և շահերի բախման պայմաններում պաշտոններում ընտրությունը. դրանք ի չիք են դարձնում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ հանրության ընկալումների դրական միտումները և հանգեցնում զգալի ռիսկերի` կոռուպցիայի տարածման, նոր ձևավորվող ժողովրդավարական հիմքերի ամրապնդման ու ընտրական ինստիտուտների կայացման գործում։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ»,-նշված է հաղորդագրության մեջ։