Մեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ շախմատը որպես պարտադիր առարկա ներառեց հանրակրթական ծրագրում․ նախարար

Լուրեր

01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Բոլորը

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 4-րդ անգամ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԽՍՀՄ չեմպիոն, շախմատի օլիմպիադայի ու աշխարհի թիմային առաջնության կրկնակի, Եվրոպայի թիմային առաջնության եռակի հաղթող Ռաֆայել Վահանյանը, շախմատային աշխարհի այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է մրցաշարի մասնակիցներին ու հյուրերին՝ շեշտելով՝ «Երևան օփեն» միջազգային մրցաշարը կրկին ապացուցում է, որ Հայաստանը շախմատային հարուստ ավանդույթներով երկիր է. «Աշխարհում միայն 4 երկիր է կարողացել ամբողջ պատմության ընթացքում 3 և ավելի անգամ նվաճել շախմատային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Եվ այդ 4 երկրներից մեկը Հայաստանն է: Մենք հպարտանում ենք աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակով: Բոլորը գիտեն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հայկական ծագման մասին: Խորհրդային Միության հավաքականի կազմում երկու անգամ շախմատի օլիմպիադայի չեմպիոն է դարձել Ռաֆայել Վահանյանը, աշխարհի կրկնակի գավաթակիր է Լևոն Արոնյանը: Շատ երկար է մեր մյուս հրաշալի գրոսմայստերների ցուցակը, որոնք փառք են բերել մեր երկրին»:

Վահրամ Դումանյանը նաև կարևորել է Հայաստանում շախմատի մեծ մասսայականությունը. «Մեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ շախմատը՝ որպես պարտադիր առարկա, ներառեց հանրակրթական ծրագրում: Դրա արդյունքում հազարավոր երեխաներ այսօր տիրապետում են ամենահին խաղերից մեկի գաղտնիքներին: Շուտով նրանցից շատերն ավելի կհմտանան, և արդյունքներն էլ երկար սպասել չեն տա, իսկ նրանք, ովքեր շախմատիստ չեն դառնա, կունենան վերլուծական միտք, որն այնքան անհրաժեշտ է մեր օրերում»:

Վահրամ Դումանյանն ազնիվ պայքար է մաղթել «Երևան օփենի» մասնակիցներին և նշել՝ մասնակիցների կարգը վկայում է այն մասին, որ մրցաշարը կանցնի լուրջ մրցակցային պայքարում և բազում հաճելի պահեր կպարգևի շախմատի սիրահարներին:

Երևանն առաջին անգամ մրցաշարն ընդունել է 2016 թվականին, երկրորդ անգամ՝ 2017-ին, իսկ վերջինը կայացել է նախորդ տարի: Տարեցտարի մասնակիցների շրջանակն ու աշխարհագրությունը մեծանում են: Այս անգամ «Երևան օփենին» մասնակցում է 15 երկրի շուրջ 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր: Մասնակիցներն Իրանից են, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Սինգապուրից, Ավստրալիայից, Հունաստանից, Թուրքմենստանից և, իհարկե, Հայաստանից:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Դրամական պարգևներ են նախատեսված 1-ից 20-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստների համար: Մասնավորապես, Ա խմբի հաղթողը կստանա 2 մլն 600 հազար դրամ:

Մրցանակներ են սահմանված նաև կանանց 1-ին և 2-րդ տեղը գրաված մասնակիցների, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանակում հաղթող ճանաչված մասնակցի և Բ խմբի մինչև 10 տարեկանների մրցապայքարում հաղթող դարձած մասնակցի համար։

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ողջույնի խոսքում ընդգծել է՝ շախմատի վերաբերյալ տարատեսակ ընկալումներ կան. «Ուզում եմ պատմել մեր ընկալումների մասին: Շախմատն ազնվության, արդարության, զսպվածության, հանդուրժողականության և մրցակցին հարգելու մասին է: Գուցեև աշխարհում կլինեն տարատեսակ ընկալումներ, թե շախմատն ագրեսիայի կամ ապօրինի կերպով մրցակցի խաղաքարերին տիրանալու մասին է, բայց մենք հավատացած ենք, որ ագրեսիան և խաղի կանոններից դուրս որևէ քայլ անելիք չունեն խաղատախտակի շուրջ: Ահա սա է հիմնական պատճառը, թե ինչու մենք՝ հայերս, այսչափ մեծ ուշադրություն ենք դարձնում շախմատի մասսայականացմանը մեր երկրում: Ունենք հույս և համոզմունք, որ եթե շատերը շախմատ խաղան, եթե շախմատի էությունն ու փիլիսոփայությունը շատերը հասկանան այնպես, ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում, այդքան աշխարհն ավելի լավը կդառնա»:

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է՝ այս 4 տարիներն ապացուցել են, որ «Երևան օփենը» կայացել է, և դրա ընթացքն այլևս անկասելի է:

Մրցաշարի բացման արարողությունից հետո 3 խաղատախտակի վրա խորհրդանշական առաջին քայլը կատարել են Վահրամ Դումանյանը, Մխիթար Հայրապետյանն ու Տիգրան Ավինյանը»,- ասված է հաղորդագրությունում։