«Արմենիա» փառատոնի շրջանակում ելույթ է ունեցել ամերիկացի ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Գիլ Շահամը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ համաշխարհային հռչակ վայելող ամերիկացի ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Գիլ Շահամը․ տեղեկացնում են ՀՀ սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

«Երեկոն բացվեց Ջիվան Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմով, այնուհետև ջութակահար Գիլ Շահամը երաժշտասերներին ներկայացրեց Ալեքսեյ Շորի Ջութակի կոնցերտը և Պաբլո Սարասատեի «Կարմեն-ֆանտազիան» ջութակի և նվագախմբի համար, ինչը մեծ ընդունելության արժանացավ երաժշտասերների կողմից։ Գիլ Շահամը երկրորդ անգամ էր Երևանում և ընդգծեց, որ ուրախ է վերադառնալ Հայաստան. մաս կազմել «Արմենիա» փառատոնին և նույն բեմում հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Սերգեյ Սմբատյանի հետ։ Ջութակահարը նաև նշեց, որ Հայաստանը երաժշտության հատուկ երկիր է՝ գիտելիքներով հարուստ մարդկանցով, որոնք այնքան շատ են սիրում ու գնահատում դասական երաժշտությունը։

Ի դեպ, Գիլ Շահամը նվագում է ամերիկաբնակ վինագործ Անդրանիկ Գայբարյանի պատրաստած ջութակով, ով նույնպես ներկա էր համերգին։ Անդրանիկ Գայբարյանի պատրաստած գործիքներն ամբողջ աշխարհում բարձր են գնահատվում իրենց հզոր և հարուստ հնչողության, որակական և գեղագիտական բարձր մակարդակի համար։ Տասնամյակներ շարունակ դրանք պահանջված են երաժշտական աշխարհում։ Բազմաթիվ հեղինակավոր երաժիշտներ են նվագում հայազգի վինագործի գործիքներով՝ Զախար Բրոն, Կիմ Քաշքաշյան, Վադիմ Ռեպին, Ռոման Տոտենբերգ և այլք։ Երեկոյի ընթացքում իր պատրաստած ջութակներից մեկը վինագործ վարպետը նվիրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Անդրանիկ Գայբարյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Նվիրելով ջութակը՝ ես ուրախ եմ իմ փոքր ներդրումն ունենալ այս հրաշալի կոլեկտիվի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետագա զարգացման գործում»,- ջութակի հանձնման ժամանակ ասաց Անդրանիկ Գայբարյանը»,- ասված է հաղորդագրությունում։