Մաքսային պետական կոմիտեի պաշտոնյայի գործի քննությունը 15 տարի է՝ չի ավարտվում․ այն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Մաքսային պետական կոմիտեի Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

2007 թվականից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով հետապնդվող պաշտոնյայի գործը ոչ մի կերպ չի ավարտվում, այն արդեն 5-րդ դատավորն է քննելու։

Այդ տարվա հոկտեմբերին Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հոդվածով։ Քաղաքացի Հովսեփ Ներսիսյանը հաղորդում էր տվել այն մասին, որ Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանը բեռը մաքսազերծելու համար 5250 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել իրենից։ Արտուշ Ղուլյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, բայց Ղուլյանը դիմել էր փախուստի։

Ղուլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 8 տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո՝ 2015 թվականին Ղուլյանը կամովին ներկայացել էր ոստիկանություն, վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել, Ղուլյանը մեղադրանքը չէր ընդունել, կալանավորվել էր, և ազատ արձակվել ավելի, քան մեկ տարի անց, երբ առաջին ատյանի դատարանի դատավճռով արդարացվել էր։

Ղուլյանի գործը դատարան է ուղարկվել 2015 թվականին։ 2015-ից առ այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նա երեք անգամ արդարացվել է, սակայն Դատախազությունը բողոք է ներկայացրել, ու վերադաս դատարաններում բեկանվել են դատավճիռները։

2022-ին գործը հերթական բեկանումից հետո վերադարձել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, սակայն պարզվել է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորներն արդեն քննել ու արդարացրել են Ղուլյանին։

Դատավորներից մեկի՝ Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարած են եղել, երկրորդը՝ Զոյա Զաքինյանն ինքնաբացարկ է հայտնել այն հիմքով, որ նախկինում արդարացման դատավճիռ է կայացրել Ղուլյանի վերաբերալ։ Երրորդ դատավորը՝ Սամվել Մարդանյանը, գործը վարույթ է ընդունել՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում ինքը ևս արդարացրել էր Ղուլյանին։

Նշենք, որ «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 71-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանը։

Քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը նույնպես վերաբերում է դատավորի ինքնաբացարկին: Այս հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ դատավորը պարտավոր չէ կայացնել ինքնաբացարկն ընդունելու մասին որոշում, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին կամ գործի լուծման հրատապության առումով անգործությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:

Տվյալ դեպքում, փաստացի, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հնարավոր չի եղել ստեղծել արդարադատության մեկ այլ մարմին, և դատավոր Սամվել Մարդանյանի կողմից գործը վարույթ ընդունելու պատճառըը, հենց այս հանգամանքն է եղել։ Եթե Մարդանյանը ևս ինքնաբացարկ հայտներ, կստեղծվեր իրավիճակ, որ առկա է քննության ենթակա քրեական գործ, բայց չկա դատավոր, ով կքննի այն։

Մարդանյանը գործը վարույթ է ընդունել 2022 թվականի հունվար ամսին,մինչև օգոստոսի 2-ը մի քանի դատական նիստ նշանակել: Այս ընթացքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոր դատավոր է նշանակվել՝ Արամ Մարտիրոսյանը։

Օգոստոսի 2-ին նշանակված դատական նիստին՝ այն ժամանակ, երբ արդեն Տավուշում նոր դատավոր կար, դատախազն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Սամվել Մարդանյանին՝ այն հիմնավորմամբ, որ վերջինս նախկինում մասնակցել է Ղուլյանի վերաբերյալ գործի քննությանը։ Ղուլյանն ընդունել է ինքնաբացարկը։

Գործը մակագրվել է նորանշական դատավոր Արամ Մարտիրոսյանին, սակայն այսքանով էլ գործի շրջապտույտը չի ավարտվել։ Արամ Մարտիրոսյանը գործը վարույթ է ընդունել, ապա պարզել, որ այն ենթակա է քննության Հակակոռուպցիոն դատարանում։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում դեռևս առկա չէ նշում, թե Հակակոռուպցիոն դատարանում քրեական գործն ում է մակագրվել։

Նշենք, որ Դատախազությունը Ղուլյանի համար 7 տարի ժամկետով ազատազրկում է պահանջում։ Ստացվում է, որ Դատախազությունն արդեն 15 տարի՝ 2007-ից մինչև 2022 թվականը հետամուտ է լինում՝ Ղուլյանին քրեական պատասխանատվության ենթարկել և շուրջ 7 տարի պայքարում է՝ նրան 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու համար։ Այս պատիժն, ի դեպ, Ղուլյանին վերագրվող արարքի՝առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար սահմանված նվազագույն պատիժն է։

Արաքս Մամուլյան